Ամրագոտիները, դրանց օրինականությունը եւ տ­րա­մա­բա­նու­թյու­նը

 

Նախորդ անգամ այս հարցին ես անդրադարձել էի, երբ 2007 թվականին «­Վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի մա­սին» օ­րեն­քում ճա­նա­պար­հային կա­նոն­նե­րին վե­րա­բե­րող փո­փո­խու­թյուն­նե­ր կատարվեցին։ «Ճա­նա­պար­հային ե­թե­ւե­կու­թյան կա­նոն­նե­րը եւ տ­րա­մա­բա­նու­թյու­նը» հոդվածում ես գրել էի ճանապարհային երթեւեկության հետ կապված մի շարք հարցերի մասին․ անտրամաբանական կանոնների, չաշխատող լուսացույցների, չնշագծված փողոցների, եւ այլն։ Այդ թվում եւ ամրագոտիների։ Ցավոք անցած ավելի քան երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել, բացի թաք ու կենտ խաչմերուկներում նոր լուսացույցների տեղադրումից։ Ինչ վերաբերում է կիսատ-պռատ նշագծմանը, ապա արդեն վաղուց այն կարելի է դիտել, որպես նշան․ եթե սկսել են որոշ փողոցների նշագծումը թարմացնել, ուրեմն շուտով երթեւեկության կանոնների հետ կապված մի նոր «միջոցառում» է լինելու։

Այդպես էլ այս անգամ եղավ․ փողոցները սկսեցին ներկել, եւ ահա՛, խնդրեմ․ կրկին հիշեցին ամրագոտիների մասին։ Բայց ես չեմ ուզում կրկնել նախորդ հոդվածի բոլոր դրույթները, այլ անդրադառնամ միայն ամրագոտիների հարցին։ Ի­նչ խոսք, այն որ ճա­նա­պար­հային եր­թե­ւե­կու­թյու­նը պի­տի վեր­ջա­պես կար­գա­վոր­վի, կաս­կած չի հա­րու­ցում։ Սա­կայն․․․ Բո­լո­րին քաջ հայտ­նի է, որ լուրջ խախտումներ կատարողները՝ թույլատրելի արագությունը գերազանցողները, կարմիր լույսն անտեսողները, անթույլատրելի տեղերում հետադարձ կատարողները որպես կանոն չեն պատժվում։ Իսկ եր­թու­ղային եւ սո­վո­րա­կան տաք­սի վա­րող­նե­րը կարծես թե առհասարակ անպատժելի են։ Մինչդեռ աննշան խախտումների համար կարող են պատժել․ օրինակ՝ «կանգ» գծի խախտման, կամ «կտրուկ վերադասավորման» համար։ Ո­ւս­տի պարզ է, որ յուրաքանչյուր հերթական «խստացումների» ն­պա­տա­կը սոսկ բուռն գոր­ծու­նե­ու­թյան տ­պա­վո­րու­թյուն ս­տեղ­ծելն է ու ոչ-ան­պատ­ժե­լի վա­րորդ­նե­րի հաշ­վին բյու­ջեն լց­նե­լը։

Այս անգամ որոշվեց պահանջել ամրագոտիներ կապել։ Վերոշիհյալ հոդվածում ես արդեն գրել էի, որ ամրագոտիներ կապելու պահանջը միայն արտաքուստ է արդարացի թվում, մինչդեռ հիմքում այն բոլորովին անընդունելի ու անօրինական պահանջ է։ Հակառակ պնդումների, այն ամենեւին էլ չի փրկում մարդկանց կյանքը։ Ավելին։ Կան բազ­մա­թիվ դեպ­քեր, ե­րբ մար­դիկ տու­ժել են հե՛նց ամ­րա­գո­տի­նե­րը կա­պե­լու հե­տե­ւան­քով․ կամ մա­հա­նա­լով տե­ղում (մինչ­դեռ չ­կապ­ված­նե­րը փրկ­վել են), կամ ամ­րա­գո­տու տա­կը սա­հե­լու հե­տե­ւան­քով ս­տա­ցել բազ­մա­թիվ վ­նաս­վածք­ներ՝ կոտր­վածք­նե­րից ու մին­չեւ հաշմանդամության բերող վնասվածքներ՝ ո­ղե­րի շե­ղում եւ այլն։ Այն պն­դու­մը, որ վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն ամ­րա­գո­տի­նե­րը հիմ­նա­կա­նում փր­կում են մարդ­կանց կյան­քը ո­չինչ չար­ժե, քանի որ այն դեպ­քե­րը, ե­րբ ամ­րա­գո­տի­նե­րը, կամ օ­դա­պար­կե­րը վ­նա­սել են մար­դա­կանց ա­ռող­ջու­թյու­նը, բ­նա­կա­նա­բար, իշխանությունների կողմից վերասկվող վի­ճա­կագ­րու­թյու­նը չի հի­շա­տա­կում։ Մյուս կողմից, ա­մեն մարդ ի­րա­վունք ու­նի ինք­նու­րույն ո­րո­շել, թե ինչն է իր հա­մար ա­վե­լի վ­տան­գա­վոր, կապվելը, թե՞ ոչ։ Այն­պես որ ամ­րա­գո­տի­ներ կա­պե­լու պա­հան­ջը, փաս­տո­րեն հա­կա­սում է մար­դու ի­րա­վունք­նե­րին, եւ դ­րանք չ­կա­պե­լու հա­մար տու­գա­նե­լը այլ կերպ, քան օ­րի­նա­կա­նաց­ված դ­րա­մա­շոր­թու­թյուն հ­նա­րա­վոր չէ ո­րա­կել։

Այսպես, Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կագ­րի հոդ­ժած 29-ի 2-րդ կե­տում պարզ աս­ված է, որ «Իր ի­րա­վունք­ներն ու ա­զա­տու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լիս, յու­րա­քան­չուր ոք պետք է են­թա­կա լի­նի մի­մի­այն այն­պի­սի սահ­մա­նա­փա­կում­նե­րի, ո­րոնք օ­րեն­քով սահ­ման­ված են ու­րիշ­նե­րի ի­րա­վունք­նե­րի ու ա­զա­տու­թյուն­նե­րի հա­մար պատ­շաճ ճա­նա­չում ու հար­գանք ա­պա­հո­վե­լու և բա­րո­յա­կա­նու­թյան, հա­սա­րա­կա­կան կար­գու­կա­նո­նի ու ը­նդ­հա­նուր բա­րե­կե­ցու­թյան ար­դա­րա­ցի պա­հանջ­նե­րը ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կար­գում բա­վա­րա­րե­լու հա­մար:» (ը­նդգ­ծումն ի­մն է) Վա­րոր­դի կամ ու­ղե­ւո­րի կող­մից ամ­րա­գո­տի­նե­ր չ­կա­պե­լը չի կա­րող վ­նա­սել ու­րիշ­նե­րի ի­րա­վունք­նե­րին ու ա­զա­տու­թյուն­նե­րին, ո­ւս­տի եւ ամ­րա­գո­տի­ներ կա­պե­լու պա­հան­ջը ի­րոք հա­կա­սում է մար­դու ի­րա­վունք­նե­րին ամ­րա­գոր­տի­ներ կա­պե­լը ան­հա­տի ի­րա­վունքն է, բայց ոչ պար­տա­կա­նու­թյու­նը։

Ասվածից հետո ամրագոտիներ կապելու անհրաժեշտության միակ հիմնավորումն այն է մնում, որ դա պարտադիր է «զարգացած» երկրներում, այսինքն՝ Եւրոպայում։ Ի դեպ, որքան էլ զավեշտական է, բայց երբ փորձում ես պարզել, թե ինչո՞ւ են ոմանք եւրոպական ազգերը զարգացած համարում, ի թիվս այլ փաստարկների երբեմն բերում են հենց․․․ ամրագոտիների պարտադիր կապելու փաստը։

Կարող է հարց առաջանալ․ եթե ամրագոտիները չեն փրկում մարդականց կյանքը, ապա ինչո՞ւ է դա պահանջվում Եւրոպայում։ Որքան էլ դա չափազանցված ու հեքիաթային թվա, բայց ամարագոտիների գաղտնիքը մարդկանց առողջության մասին հոք տանելու մեջ չէ, այլ բոլորովին այլ տեղում։ Ամրագոտիները սահմանափակում են մարդու ազատությունը այն ընթացքում, երբ նա ավտոմեքենայում է։ Իսկ Արեւմուտքում մարդկանց մեծ մասը մեքենա ունի ու զգալի ժամանակ է անցակցնում ավտոմեքենայում, եւ ամրագոտիները պարտադրելով իշխանությունները ենթագիտակցական մակարդակով հոգեբանական մշակման են ենթարկում մարդկանց, բթացնելով նրանց գիտակցությունը եւ ընտելացնելով անազատությանը։ Իսկ երբ մարդու համար այս դեպքում անազատ վիճակը սովորական բան է դառնում, նրան հեշտությամբ կարելի է զրկել նաեւ այլ ազատություններից, նա արդեն դա չի նկատի։

Սա կարող է տարօրինակ թվալ․ չէ՞ որ հենց Եւրոպայում է ծնունդ առել մարդու իրավունքների եւ ազատությունների մասին պատկերացումը։ Սակայն դա միայն առաջին հայացքից է տարօրինակ։ Սովորական բան է, երբ կանոններ թելադրողն ինքը չի ենթարկվում իր իսկ առաջարկած խաղի կանոններին։ Տվյալ դեպքում, վեր­ջին տա­րի­նե­րի դա­ռը փոր­ձից մենք ար­դեն լավ գի­տենք, որ Եւ­րո­պան տա­լիս է ոչ մի­այն մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, այ­լեւ դ­րանք նեն­գո­րեն խախ­տե­լու դա­սեր եւ այսօր դժվար է թվարկել, թե որ­քան այ­լան­դա­կու­թյուն­ներ են ներ­մուծ­վել Եւ­րո­պայից՝ ս­կ­սած ա­պու­շաց­նող կր­թա­կան հա­մա­կար­գից, մին­չեւ բռ­նու­թյուն­նե­րով լի եր­թեր ու ա­ղան­դա­վո­րու­թյուն։ Իսկ այսօր հենց Եւրոպան ու Արեւմուտքն առհասարակ այն ուժն են, որը բոլոր միջոցներն է գործադրում իրեն նպաստավոր տարբերակով, այսինքն հոգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի Արցախյան հարցը լուծելու համար, պարտադրելով մեզ Մադրիդյան սկզբունքները, որոնց համաձայն Հայաստանը պիտի Ադրբեջանին հանձնի իր արեւելյան տարածքները։

Եւ այսքանից հետո դեռ գտնվում են մեր մեջ մարդիկ, ովքեր ուզում է նմանվել եւրոպացիներին եւ պարելով նրանց դուդուկի տակ արտահայտվում են այն իմաստով, թե ամրագոտիներ չկապելը մեր ազգի տհասության դրսեւորումն է։ Եթե հասունությունը ինքնակամ անազատության ընդունումն է, եւ իր ազգային շահից հրաժարվելը ապա ես նախընտրում եմ տհասությունը։

Ինչ վերաբերում է օրենքին, ապա, քանի որ, ամրագոտիներ կապելու պահանջը հակասում է մեր պետության կողմից վավերացված Մար­դու ի­րա­վունք­նե­րի հա­մընդ­հա­նուր հռ­չա­կագ­րին դա պի­տի ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի քն­նու­թյան ա­ռար­կա դառնա, իսկ Խորհրդարանը վերջապես պիտի համապատասխանեցնի ՀՀ օրենսդրությունը Հռչակագրի պահանջներին։ Հուսով լինենք, որ դա կարվի։

Իսկ առայժմ մտադիր եմ հազվադեպ նստել մեքենա, քանի որ կյանքիցս ձեռ չեմ քաշել, որ ամրագոտով ինձ կապեմ, իսկ տուգանվելու համար էլ ավելորդ փող չունեմ։

 

­Ռու­բեն Թա­րու­մյան

21.08.2009