«Հայաստանի Հանրապետություն»,
2 հունիսի, 1994 թ․, հինգշաբթի, թիվ 104 (968)
Եւրոպական քաղաքակրթության գագաթնաժամը
Ապագայի գուշակման ոչ հավակնոտ փորձ
Այս հոդվածում շարադրված դիտարկումներն առաջին անգամ արել եմ 1984 թվականին ուսանողական շինջոկատի կազմում էքիբաստուզ քաղաքում եղած ժամանակ: Մեր ջոկատի ճամբարը գտնվում էր քաղաքից մոտ 20-30 կիլոմետր հեռավորության վгш. ամայի տափաստանում, որում տասնյակ կիլոմետրերի վրա միակ անհարթությունը էքիբաստուզի Աոաջին ՊՇԷԿի վիթխարի կառույցն էր:
ՊՇԷԿ-ն արձակում էր uարսափելի աղմուկ (մեր ճամբարում, nր նրանից մոտ մեկ կիլոմետր էր հեռու, գիշերները, երբեմն, հնարավոր չէր քնել) եւ աներեւակայելի քանակությամբ մուր ու փոշի: Այն ժայթքում էր 330 մետրանոց բետոնե երկու ծխնելույզներից, անձրեւի պես կաթում գետնին, եւ մի քանի սանտիմետրանոց շերտով արդեն ծածկել էր հարյուրավոր քառակուսի կիլոմետրերի տարածք:
Եւ ապրելով այս ոչ երկրային թվացող պայմաններում ակամայից սուզվում էիր խոհերի մեջ փորձելով հասկանալ անցյալը, բացատրել ներկան եւ գուշակել ապագան:
Ուսանողական տարիներին զինված լինելով հասարակագիտության վերաբերյալ միայն մարքսիստական դասագրքային գիտելիքներով (մասնավորապես, դասակարգային պայքարի մասին. որպես հասարակարգերի փոփոխման շարժիչ ուժի), ես ուշադրություն էի դարձրել այն հանգամանքին, nր ավատատիրության դարաշրջանը (միջնադար), որի սկիզբը դասագրքերում կապվում էր Հռոմեական կայսրության անկման հետ, իսկ վերջը՝ անգլիական բուրժուական հեղափոխության հետ, տեւել է շատ ավելի երկար, քան իրեն հաջորդած կապիտալիստական հասարակարգի դարաշրջանը (նոր շրջան), որի ավարտը համարվում էր 1917 թվականը:
Սա ենթադրություն առաջացրեց ինչ-որ օրինաչափության գոյության մասին, որը կարող էր նվազող երկրաչափական հարաճի (պրոգրեսիայի) տեսք ունենալ եւ որի իմաստը՝ կյանքի ընրացքի արագացումը կարող էր լինել: Բաժանելով կապիտալիստական դարաշրջանի տեւողությունը ավատատիրական դարաշրջանի տեւողության վրա, ստացա մի գործակից՝ մոտ 0.25: Բնականաբար, դա նշանակում էր, որ եթե կապիտալիստական դարաշրջանի տեւողությունը բազմապատկ՛վի 0,25-ով, ապա ստացված թիվը պիտի լիներ հաջաղ, այսինքն, սոցիալիստական դարաշրջանի տեւողությունը, որի վերջում պիտի ինչ-որ հեղափոխություն լիներ: Այն ժամանակվա իմ հաշվարկով ստացվեց, nր դա պիտի լիներ (հաշվի առնելով հաշվարկի մոտավորությունը) 80-ական թվականներին: Բայց այն տարիներին կյանքն այնքան հանգիստ էր, nր դժվար էր մտածել, թե ինչ-nր բան կարող է փոխվել. առավել եւս հեղափոխվել: Եւ աստիճանաբար ես մոռացա իմ այս ենթադրությունը:
Բայց դեո երկու տարի էլ չանցած, ամեն ինչ խառնվեց, սկսվեց Վերակառուցումը, ապա 1991 թվականին Խորհրդային Միությունը փլուզվեց:
Այսպիսով. որքան էլ զարմանալի է, բայց գուշակումն արդարացավ: Ասում եմ զարմանալի, որովհետեւ արդեն պարզ էր, nր դասակարգային պայքարի մասին ելակետային հիմնադրույթը սխալ էր, ինչպես եւ հասարակարգերի մարքսիստական մտացածին տիպաբանությունը: Ստացվում է, nր սխալ հիմնադրույթներից հետեւել է ճիշտ եզրահանգում: Երկուսից մեկը, կամ սա պատահական զուգադիպություն էր կամ էլ օրինաչափությունն իրոք գոյություն ունի, չնայած եւ այլ պատճառներով պայմանավորված:
Ես հակված եմ հավանական համարել երկրորդը: Բանն այն է, nր նշված բեկումնային պահերը պատմության մեջ hրnք եղել են: Բայց ինչո՞վ են դրանք պայմանավորված: Եւ ինչո՞ւ ենք մենք առանձնացնում հենց այդ իրադարձությունները եւ անտեսում ենք մյուս, ոչ պակաս նշանակալից դեպքերն, օրինակ. Բյուզանդական կայսրության վախճանը:
Ի՞նչ սկզբունքով են ընտրվել միջին դարերի, նոր եւ նորագույն շրջանների սահմանակետերը:
Դժվար չէ նկատել, nր այսպես կոչված ավատատիրության դարաշրջանի կամ միջնադարի սկիզբ համարվող Հոոմեական, ավելի ճիշտ. Արեւմտյան հռոմեական կայսրության անկումը համընկնում է մեկ այլ իրադարձության՝ քրիստոնեության հաստատման հետ: Իսկ այս դարաշրջանի ավարտն ու հաջորդի՝ նոր կամ կապիտալիստական դարաշրջանի սկիզբը համընկնում է գաղափարախոսական մեկ այլ փոփոխության՝ բողոքականության հաստատման հետ։ Նույնը տեսնում ենք եւ այսպես կոչված նորագույն շրջանի սկզբում․ ասպարեզում հայտնվում է նոր՝ կոմունիստական գաղափարախոսությունը:
Այսպիսով պարզ է, թե ինչու Բյուզանդիայի կործանումը եւ պատմական մյուս խոշոր իրադարձությունները բեկումնային չեն եղել. նրանք չեն ուղեկցվել գաղափարախոսական հեղափոխություններով:
Որnշ բարդություններ են կապված դարաշրջանների ճիշտ սահմանների որոշման հետ: Քրիստոնեությունը ծագել է մ.թ. I դարում, առաջին անգամ 207 թ. որպես պետական կրոն ճանաչվել է Եդեսիայի թագավորությունում, ապա Հայքում եւ Հռոմում՝ 4-րդ դարի սկզբում, բայց դեռ նույն դարի երկրորդ կեսին այն այնքան անկայուն էր, որ հնարավորություն տվեց Հուլիանոս Ուրացողին երկու տարով վերականգնել հեթանոսությունը, որը վերջնականապես կործանվեց մյուս դարավերջում Թեոդորոս կայսրի օրոք:
Նույնը վերաբերում է նաեւ բողոքականության հաստատմանը: Նրա սաղմերը նկատվում էին արդեն 16-րդ դարի սկզբում, բայց միայն 17-18 դդ. նրան հաջողվեց հաստատվել մի շարք երկրներում:
Եւ սա բնական է. հասարակության մեջ կատարվող գործընթացները ենթարկվում են միայն վիճակագրական օրենքներին, ուստի եւ դարաշրջանների սահմանները լղոզված են: Դրանք որոշակի ժամանակային տիրույթներ են, որոնց ընթացքում կատարվում են անցումները մեկ գաղափարախոսությունից՝ մյուսին: Բայց այդ տիրույթների սահմաններում միշտ էլ առանձնանում են առանցքային իրադարձություններ, որոնք նշանավորում են հիմնական փուլերի սկիզբն ու վերջը:
ժամանակի մեջ մեզ մոտ կանգնած դեպքերում այդ իրադարձությունները որոշ չափով պարզ են: Դա ռուսական կայսրության երկու «փլուզումներն» են. 1917-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եւ 1991-ին՝ երբ ստեղծվեց ԱՊՀ-ն: Նախորդ դեպքերում այդ տարեթվերն այդքան ակնհայտ չեն եւ դա նվազեցնում է հաշվարկների ճշտությունը:
Սակայն մի բան ակներեւ է. դարաշրջանների տեւողությունն անընդհատ կրճատվում է: Նկատելի է նաեւ, որ կրճատվում է (եւ, անկասկած, նույն արագությամբ) նաեւ անցումային փուլը: Այսպես, քրիստոնեության հաստատման հետ կապված անցումային փուլը տեւել է մի քանի հարյուր տարի: Բողոքականության հաստատման համար անհրաժեշտ եղավ 100-150 տարի: Իսկ արդեն կոմունիստական գաղափարախոսությունը հաստատվեց ընդամենը 24 տարում (հաշված 1905 թվի հեղափոխությունից մինչեւ 1929 թվին սկսված համատարած կոլեկտիվացումը): Հատկանշական է հետեւյալը. նշված ժամանակահատվածի իրադարձությունները սիմետրիկ են 1917 թվի հոկտեմբերի նկատմամբ: Իրոք. 1905 թվականին առաջին անգամ գործադրվեցին նոր, սոցիալիստական գաղափարները, 12 տարիների ընթացքում զարգացան եւ բերեցին 1917 թվականի հեղափոխություններին: Այս թվին հին եւ նոր գաղափարները հավասարվեցին ըստ ժոդովուրդների վրա իրենց ներգործության ուժի: Փետրվարին դեռ հզոր էին հին գաղափարները, հոկտեմբերին՝ արդեն նորերը: Սրանք աստիճանաբար ամրապնդվում էին եւ արդեն 1929 թվին սկսված համատարած կոլեկտիվացումը (հատկապես նրա անցկացման դաժան ձեւերը) դրսեւորումն էին այն բանի, որ նոր գաղափարները արդեն հաստատվել են եւ նրանց կրողները երկրի անվերապահ տերեւն են:
Այսպիսով, 1917 թվականի հոկտեմբերը բեկումնային պահն է երկու գաղափաոոխոսությունների միջեւ:
Այդպիսի բեկումնային պահ եղավ, ինչպես ասացինք, նաեւ 1991 թվականի դեկտեմբերը, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը: Եթե մեր պրոգրեսիայի հայտարարը մոտավորապես 0,25 է, նշանակում է այս անցումը պիտի տեւեր նախորդ անցումից չորս անգսւմ պակաս՝ 6 տարի: Ընդ որում, եթե այս ժամանակահատվածի միջնակետը համընկնում է 1991 թվականի դեկտեմբերին, ուրեմն, այն պիտի սկսած լիներ նրանից երեք տարի առաջ եւ ավարտվեր նույնպես 3 տարի հետո: 3 տարի աոաջ դա 1988 թվականն էր, երբ սկսվեցին Արցախյան շարժումը, ղրիմի թաթարների շարժումը, «Սայուդիսը», որոնք ազդարարեցին հեղափոխության սկիզբը: Իսկ 1991 թվականին գումարելով 3 տարի ստանում ենք 1994 թիվը, այսինքն՝ ընթացիկ տարին: Եթե ճիշտ է մեր վարկածը. ուրեմն այս տարվա ընթացքում ի հայտ կգան հեղափոխության ավարտի ինչ-nր հայտանիշներ; Գուցե դա կլինի մի որեւէ պայմանագրի ստորագրում կամ իշխող մոսկովյան վարչակարգի որեւէ արարք, կամ ռազմական հաղթանակ եւ այլն, որը կհաստատի նոր գաղափարների եւ դրանք կրող պետության հաղթանակը:
Սրանից հետո վիճակն ընդհանուր առմամբ կկայունանա: Այս կայուն ժամանակահատվածը կտեւի թերեւս մինչեւ 2007 թվականը: Հետո մոտ մեկ տարվա ընթացքում ամեն ինչ կխառնվի եւ 2008 թվի շրջանում ի հայտ կգա պետական դառնալու հավակնություն ունեցող մի նոր (դեռեւս անհայտ) գաղափարախոսություն: Եւ մեկ տարի անց այն կրող քաղաքական ուժը կհաստատվի գահին, մեկ տարի էլ անց՝ կվեւացնի հակառակորդներին եւ եւս մեկ տարի հետո կհաստատվի 1-2 տարվա կայունություն: Սրանից հետո նա գաղափարախոսությունները աոսգորեն հաջորդելու են միմյանց ու չհասցնելով հաստատվել՝ զիջելու են խենց տեղը նորերին, եւ այդպես մինչեւ 2015 թվականը: Այստեղ երկրաչափական պրոգրեսիան ավարտվում է եւ օրինաչափությունը խզվում է:
Մենք դիտարկեցինք քրիստոնեական հեղափոխությունից այս կողմ ընկած ժամանակաշրջանը: Սակայն պակաս հետաքրքիր չէ նաեւ նախադ հատվածը: Բաժանելով քրիստոնեական դարաշրջանի տեւողությունը 0,24-ի. կստանանք այդ հատվածի տեւողությունը՝ 5357 տարի: Մեր վարկածի շրջանակներում դա նշանակում է, որ քրիստոնեությանը նախորդել է մի գաղափաոսխոսություն, որն իշխել է հինգից ավելի հազարամյակ: Ավանդաբար այն կոչվում է հեթանոսություն: Հետաքրքիր է, որ սրա սկիզբը՝ մ.թ.ա. 5-րդ հազարամյակի սկիզբը մոտավորապես համընկնում է այն պահի հետ. երբ (այսօրվա մեր պատկերացումների համաձայն) ծագել է պետությունն ու քաղաքակրթությունը: Կարելի է ենթադրել, nր հենց այդ նոր գաղափարախոսությունը՝ հեթանոսությունն էր մարդկությանը հաղորդել այն ազդակը, որ բերեց պետությունների, գիտությունների, արվեստների ճարտարապետության ծաղկմանը (որոնց հնագույն նմուշները մեզ են հասել հենց այդ ժամանակից):
Եւ, վերջապես, եւս մի քայլ կատարելով դեպի հետ եւ 5357-ը բաժանելով 0.24-ի եւս մեկ անգամ, ստանում ենք 22319, կամ մ.թա. 27 353՝ մի տարեթիվ, nր գուցե ոչնչով չտարբերվեր մյուսներից, եթե չլիներ մի հանգամանք՝ այսօրվա մարդաբանական պատկերացումների համաձայն մոտ 30 հազար տարի է, ինչ Երկիր մոլորակի վրա գոյություն ունի ժամանակակից տիպի, այսպես կոչված՝ բանական մարդը:
Վերադառնանք մեր մոտ ապագային (ի դեպ, այնքան մոտ է այն, որ շատ շուտով պարզ կլինի, թե որքանով է այս վարկածը համապատասխանում իրականությանը): Ինչպես ասացինք, եթե մեր ենթադրությունները ճիշտ են, այս տարի հերթական հեղափոխությունը պիտի ավարտվի, ու եւս 2-3 տարվա ընթացքում կյանքը պիտի վերադառնա հանդարտ հուն:
Կա՞ն արդյոք դեպքերի նման ընթացքի որեւէ նախանշաններ: Կան, եւ դրանցից ամենակարեւորը ԽՍՀՄ փլուզման հետ ծագած գործընթացների որոշակի հակումն է դեպի հանգուցալուծում, մասնավորապես Կամբոջայի, Պաղեստինի, Հրավ-Աֆրիկյան Հանրապետության խնդիրներում: Հուսադրող է նաեւ Բոսնիայում մահմեդախորվաթական համաձայնության ստեղծման փաստը:
Մեր պետության կյանքում մոտալուտ կայունացման կարհւորագույն նախանշան կարող է համարվել Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման աշխատանքների վերսկսումը: Պակաս կարեւոր չէ նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունների վերջին ժամանակների ակտիվացումը:
Ռուսաստանի ներքաղաքական կյանքում հատկապես ուշադրության են արժանի կառավարության կազմում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, հատկապես Սեւգեյ Շախրայի հրաժարականը: Շախոսյը, որ վերահսկում էր Ռուսաստանի ազգային քաղաքականությունը, պատերազմական ժամանակի մասնագետ էր եւ նրш հրաժարականը նույնպես կարելի է դիտել որպես շրջադարձային:
Այնպես որ, նախանշաններ կան: Իսկ թե որքանով են դրանք ճիշտ մեկնաբանված, ցույց կտան առաջիկա ամիսները:
Վերջապես մի քանի խոսք հնարավոր առարկությունների մասին: Քրիստոնեությունը հաստատվել է հռոմեական կայսրությունում, բողոքականությունը՝ Անգլիայում, կոմունիզմը՝ ռուսական կայսրությունում: Ուրեմն ո՞ր երկրի սահմաններում է գործում այս օրինաչափությունը: Թվում է, թե այնուամենայնիվ, մենք զործ ունենք զուգադիպությունների շարքի հետ, այլ ոչ թե օրինաչափության: Սակայն իրականում թվարկված բոլոր երկրները միավորվում են մեկ վերպետական եւ վերազգային համակարգի մեջ, որի անունն է Եւրոպա: Այսպիսով, այս օրինաչափությունը գործում է եվրոպական քաղաքակրթության շրջանակում, այլ ոչ նրա առանձին բաղկացուցիչ մասերում: Ինչ վերաբերում է մյուս քաղաքակրթություններին՝ արաբական, չինական եւ այլն, ապա սրանց վրա նույնպես այս կամ այն կերպ տարածվեց այս օրինաչափությունը, գաղութարարների գործունեության հետեւանքով: Այս վարկածի լույսի ներքո գաղութարարությունը դադարում է սոսկ ռազմաքաղաքական հրեւույթ լինելուց, այլ հանդես է գալիս որպես գաղափարախոսական օրինաչափությունների արտահայտություն:
Եւս մի առարկություն կարող է լինել՝ կապված բողոքականության հետ: Այստեղ այն ներկայացված է որպես քրիստոնեությունից անկախ երեւույթ, մինչդեռ ընդունված է այն համարել քրիստոնեության երեք խոշոր հոսանքներից մեկը: Սակայն իրականում բողոքականությունը այնքան է տարբերվում նախորդ քրիստոնեությունից ծիսական եւ գաղափարախոսական առումով, nր նրանց միավորումը զուտ պայմանական եւ ավանդական կարելհ է համարել: Միակ ընդհանրությունը դա Հիսուսի ավետարաններն ընդունելն է: Սակայն ամենատարբեր գաղափարախոսությունները ազդում են միմյանց վրա, բայց դրանից չի հետեւում նրանց նույնացումը: Այսպես, քրիստոնեությունը ինքը ծագել է յուդայականությունից, ինչպես եւ մեկ այլ համաշխարհային կրոն՝ մահմեդականությունը: Բայց սրանից չի հետեւում, թե սրանք բոլորը միեւնույն բաներն են:
Ավարտելով այս վարկածի շարադրանքը, փորձենք հայացք գցել մոտավոր եւ ոչ այնքան մոտավոր ապագային: Շուտով կյանքն ամենայն հավանականությամբ կկայունանա: 2001 թվին Եւրոպան, հավանաբար, խաղաղ կտոնի նոր հազարամյակի սկիզբը (չմոռանանք, սակայն, ու այդ խաղաղությունր պարտադիր չէ. այսպես էր եւ 2-րդ աշխարհամարտը, որը չբերեց գադափարախոսական հեղափոխություն): Բայց ընդամենը վեց տարի անց ամեն ինչ կխառնվի եւ այդ գաղափարախոսական խառնաշփոթը կշարունակվի որոշ ընդմիջումներով մինչեւ 2015 թվականը, որը կարելի է անվանել Եւրոպական քաղաքակրթության գագաթնաժամ: Ինչպես ասացինք, այստեղ օրինաչափությունը խզվում է, եւ ինչ կլինի դրանից հետո, կարելի է միայն ենթադրել:
Եթե նկատենք, nր ամեն հաջորդ հեղափոխություն նվազեցրել է գաղափարախոսությունների դերը անհատների կյանքում՝ բարձրացրել է ազատության աստիճանը եւ նվազեցրել նրանց մոլեռանդությունը, կարելի է ենթադրել, թե 2015 թվից հետո կարող է հաստատվել անհայտ տեւողության անգաղափար, այսինքն ՝ քաոսային դարաշրջան, որը շատ շուտով կարող է բերել հասարակությունների կործանմանը:
Կարող է լինել եւ այնպես, nր 2015 թիվը դառնա սիմետրիայի կենտրոն եւ նշված օրինաչափությունը կկրկնվի հակառակ ուղղությամբ, եւ արդեն աճող հարաճի ձեւով կերկարեն նորանոր գաղափարախոսական դարաշրջանները: Սա կնպաստի անհատների հեռացմանը քաղաքական կյանքից եւ որպես հետեւանք ավելի անհոգ կյանքի հաստատմանը: Սրան կնպաստի նաեւ գիտության եւ տեխնիկայի զարգացման դանդաղեցումը, որի շնորհիվ կնվազի քաղաքակրթության ճնշումը բնության վրա, եւ նա վերջապես կկարողանա բուժել մեր ժամանակներում նրան հասցված վերքերը: Մարդու եւ բնության հարաբերությունները կհավասարակշռվեն, ինչը կնպաստի նաեւ մարդկության ընդհանուր առողջացմանը:
Նշված երկու տարբերակներից ո՛րը կիրագործվի, կախված է նրանից, թե ո՞ր հակումը, ի վերջո, կհաղթանակի: Եւ ովքե՞ր կդառնան Եւրոպայի տերեր, անհատի ազատության, թե պետության կողմից անհատի վերահսկման կողմնակիցները: Առայժմ հաղթում է աոաջին հակումը:
Սակայն չի բացառվում եւ որեւէ այլ օրինաչափության հաստատում: Երբ մի օրինաչափությունը խզվում է, դրանից հետո հնարաւոր է զարգացման ցանկացած ընթացք:
ՌՈՒԲԵՆ ԹԱՐՈՒՄՅԱՆ