ԻՆՉՈՒ ԵՒ ԻՆՉ ԱՆԵԼ
կանխելու համար ոչ հայերեն դասավանդմամբ դպրոցների բացման
կառավարական ծրագրերի իրականացումը
Լեզվի մասին օրենքում վերջին շաբաթների քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը բոլորովին էլ կրթական ոլորտում չէ։ Դա ապացուցում են հետեւյալ հանգամանքները։
ա․ Մի կողմից, օրինագծի բացատրագրի մեջ ԿԳ նախարարը գրում է, որ «որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ», փաստորեն պնդելով, որ միայն արտերկրի, այն է՝ օտարալեզու կրթությունը կարող է որակյալ լինել, մյուս կողմից նույն ինքը հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում հայտարարում է, թե կրթության լեզուն ոչ մի նշանակություն չունի, եւ հայալեզու հատուկ դպրոցները, ինչպիսիք են Ֆիզմաթ դպրոցը, Քվանթ վարժարանը եւ նման այլ ուսումնական հաստատությունները նաեւ հաերեն ուսուցմամբ տալիս են այնպիսի բարձրորակ կրթություն, որ դրանց աշակերտները կարողանում են հաղթել միջազգային օլիմպիադաներում։ Եւ դա իրոք այդպես է։ Սակայն կարիք չկա հարցնելու, թե ի՞նչն է խանգարում նախարարությանը այլալեզու դպրոցներ բացելու փոխարեն ամբողջ կթական համակարգը բարձրացնել Ֆիզմաթի եւ Քվանթի մակարդակին։ Այս հարցի պատասխանը իրոք, ինչպես տեսնում ենք, ոչ միայն կրթական ոլորտում չէ, այլ նաեւ դուրս է տրամաբանական դաշտից։
բ․ Իշխանությունների կողմից վճռականության դրսեւորումը։ Նույնիսկ քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն հայտնելով կառավարության ներկայացուցինչները փորձում են հասկացնել, որ ամեն ինչ արդեն որոշված է եւ փոխվել կարող են միայն առանձին քանակական բնույթի մանրամասեր (սամանփակել օտարալեզու դպրոցների թիվը 2 տոկոսով, հետո ցուցադրական նահանջով հասցնել այն 1%-ի, հետո 0.1%-ի, 0.0000001%-ի), բայց ոչ ինքը գաղափարը։ Այսինքն «ուզեք-չուզեք» օտարալեզու դպրոցնեը պիտի բացվեն։ Դա հուշում է, որ հիմնական որոշումը քաղաքական է եւ իրենց փոխարեն հարցը վաղուց արդեն որոշված է «վերեւում»։ Բայց ի՞նչ «վերեւ»-ի մասին կարող է խոսք լինել անկախ երկրի դեպքում։ Իսկ ահա թե ինչ․
գ․ Անցած տարի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովը ասել է հետեւյալը․ «Ես, որպես դեսպան, համարում եմ, որ այսօր արդիական կլիներ դիտարկել 1993 թվականին ընդունված «Լեզվի մասի» օրենքի որոշ դրույթները․․․։ Արդյո՞ք դրանք չեն արգելակում օտար լեզուների, այդ թվում՝ ռուսերենի ուսուցումը»։ Փաստորեն ակներեւ է ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտության փորձ։
դ․ Հեղափոխություններ՝ ղրղզականի նմանությամբ, կարող են կրկնվել ԱՊՀ ցանկացած երկրում, եթե դրանց իշխանությունները Կուրմանբեկ Բակիեւի ղեկավաման սխալներից դասեր չքաղեն։ Այսպես է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը Ղրղզստանի հեղափոխության մասին խոսելիս։ Ասված է պարզ, անկեղծ եւ բաց շարադրանքով։ Կարելի է, իհարկե, ասել, թե խոսքը Բակիեւի վարչակարգի կորուպցիական եւ կլանային բնույթի մասին է։ Սակայն, կարիք չկա ինքնախաբեությամբ զբաղվել․ Մեդվեդեւը չափազանց պարզ եւ մատչելի է արտահայտվել։ Այնքան մատչելի, որ մեր կառավարորւթյունում նրան անմիջապես հասկացել են։ Եւ կարիք չկա համոզելու, թե օրինագծի մշակումը սկսվել էր այդ դեպքերից առաջ։ Գուցե (հատկապես, եթե հաշվի առնենք նախորդ կետում արձանագրված փաստը)։ Համենայն դեպս Խորհրդարան այն ներկայացվել է Ղրղզստանի դեպքերից հետո։
Բերված փաստարկները, կարծում եմ, բավական են, հասկանալու համար, որ իսկապես, կառավարորւթյան՝ օտարալեզու դպրոցներ բացելու ծրագրերը կապ չունեն կրթական ոլորտի հետ, այլ ամբողջովին գտնվում են քաղաքական դաշտում։
Ի՞նչ պիտի անենք մենք՝ այս օրինագծի ընդունման վտանգների գիտակցողներս։
ա․ Նախ եւ առաջ մենք պետք է նաեւ գիտակցենք, որ վերոհիշյալ պատճառներով, անհնար է ապացուցել իշխանաորներին օտարալեզու դպրոցներ բացելու վտանգները։ Անհնար է, այն պարզ պատճառով, որ նույնիսկ համոզվելու դեպքում իրենք չեն խոստովանի, թե համոզվել են։ Դա չի նշանակում, որ բացատրել պետք չէ, քանի որ զուգահեռաբար խնդրի էությունը ներկայացվում է նաեւ մեր սովորական, ոչ իշխանավոր հայրենակիցներին, որոնցից շատերը կրթական հարցերում մասնագետ չլինելով իրոք չեն գիտակցում վտանգները։ Պարզապես պետք չէ ակնկալել, թե սոսկ դրանով հնարավոր է լուծել հիմնական հարցը․ ստիպել, որ կառավարությունը հետ կանչի իր նախագիծը։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ճնշում իրագործել բոլոր հնարավոր ուղղություններով։
բ․ Պետք է հասնել նրան, որ իշխանությունները գիտակցեն, որ, թեեւ հայտնվել են արտաքին «մուրճի» եւ ազգային «զնդանի» արանքում, եւ պիտի նախընտրեն միջոցներ գտնել խուսափելու մուրճի հարվածից, այլ ոչ թե շարունակեն քայքայել եւ մասնատել զնդանը, քանի որ ինչպես ցանկացած զնդան, այն շատ ավելի կարծր է ու զանգվածեղ՝ փշրվելու համար, քան կարող է թվալ։ Իշխանությունները պիտի գիտակցեն, որ ունեն փրկվելու երկու միջոց․ կամ մնալ իրենց տեղում՝ խուսանավելով մուրճի հարվածից, կամ էլ փախչել։
գ․ Հակառակ դեպքում պետք է պահանջել կառավարության հրաժարականն՝ ամբողջ կազմով։ Այս ազգադավ նախաձեռնության համար պատասխանատու են ոչ միայն վարչապետն ու ԿԳ նախարարը, այլեւ բոլոր այն նախարարները, ովքեր չեն տվել այդ նախագծին իրենց բացասական եզրակացությունը։
դ․ Պետք է պահանջել, որ օրենսդրական փոփոխություններ կատարվեն, որոնք ոչ միայն կբացառեն հետագայում նման հարցի բարձրացման փորձն իսկ, այլեւ կկարգավորեն լեզվական հարաբերությունների այն դեպքերը, որոնք չեն դիտարկված գործող օրենքում։
ե․ Պետք է կառավարության ու առավել եւս ԿԳ նախարարության ենթակայությունից դուրս բերել Լեզվի տեսչությունը, հայտարարելով այն վերգերատեսչական մարմին (քանի որ չկա պետական, հասարակական կազմակերպություն կամ անհատ, որի լեզվական գործունեությունը ենթակա չլինի կարգավորման)։ Իսկ Լեզվի տեսչության պետի պաշտոնը պիտի լինի ընտրովի պաշտոն
զ․ Պետք է գտնենք միջոցներ (թե՛ նյութական եւ թե՝ կազմակերպչական), ապահովելոու համար առկա տեղեկութային հոսքերի հայերեն թարգմանությունների նվազագույն անհրաժեշտ մակարդակը (այդ թվում՝ Վիքիպեդիայի, զանացան առցանց բառարանների, նորությունների հոսքերի եւ այլ պաշարենրի)։ Այն է՝ նոր Թարգմանչաց շարժում կազմավորելու։
Ռուբեն Թարումյան
15.05.2010