|
ՎԷՊԻ ՅԵՂԻՆԱԿՆԵՐԸ Այս վէպի գաղափարը պատկանում է Սեռգեյ Նովիկովին (Novikov), որը նա իրագործել է TypoMania (TM) անուամբ typo.novikov.com հասցեով, եւ որի սիրալիր թոյլատուութեամբ էլ մենք այժմ ներկայացնում ենք դրա հիմքի վրա ստեղծած մեր վէպը։ Միւս կողմից, ինչպէս եւ Սերգեյ Նովիկովն է գրում իր վէպի նախաբանում այսպէս թէ այնպէս նա պիտի օգտուեր տարբեր հեղինակների գործերից, որոնց ցուցակը բերված է այստեղ։ Բնականաբար, վէպի թարգմանութեան եւ լրացման ընթացքում մենք նոյնպէս պիտի օգտուեինք այլոց գործերից, ուստի եւ ցուցակն ընդլայնուեց... Նովիկովը գրում է, որ իր նպատակն է ստեղծել Համավէպում մի տեղ, ուր հնարաւոր կլիներ տեղադրել առաւելագոյն չափով ռուսալեզու տեղեկութիւն այս նիւթի վերաբերեալ (տե՛ս. Ներածութիւնը), եւ նա կոչ է անում բալորին դառնալ այս վէպի համաղեղինակները։ Կարծում եմ հայ ընթերցողներին պարզ է, որ եթե հսկայածով գրականութիւն ունեցող ազգի համար այս խնդիրը հրատապ է թուում, ապա մեր դէպքում այն առհասարակ կասկած չպիտի հարուցի։ Այնպէս որ, պարզապես խնդրում ենք ուժերի ներածին չափով օժանդակել այս վէպին։ Եւ ինչպէս եւ Սերգեյ Նովիկովը չկարողանալով առաջարկել այդ օգնութեան դիմաց ոչինչ, պարտաւորվում եմ միայն լրացնել նրա օգնողների-համահեղինակների այս ցուցակը։ |
|||||||||
|