![]() | ![]() | |
|
Dagger (Obelisk) | Դաշույն (Խաչ) | Նույնը ինչ՝ Obelisk, էջատակի հղման երկրորդ նշանը։ |
|
Demi [Bold] (Semi-bold) | (Կիսա)թավ նկարվածք | տե՛ս՝ Weight |
| Descendant | Ստորին ելուստով տառ | |
| Descender |
Վարնելուստ (սոտորին ելուստ)
| Տառի՝հիմնային գծից ցած իջած մասնիկը։ |
| Descender Line | Ստորին ելուստների գիծը։ | Տե՛ս գծագիրը Տառատեսակի կառուցվածքը. |
|
Diacritics (Accents) |
Տարբերիչ նշաններ Շեշտեր | Նույնը, ինչ՝ Accents. |
| Diagonal Slash | Նույնն, է ինչ՝ Slash. | |
| Didot [point] system | Դիդոյի համակարգ |
ԺԸ դարավերջում Ֆիրմեն Դիդոյի (Firmin Didot) առաջարկած տպաչափական համակարգը։ 1 կետը հավասար է 0,375 մմ։ Կիրառվում է մայրցամաքային Եւրոպայում Տե՛ս՝ Point System. |
|
Dieresis (Diaeresis, Trema, Umlaut) | Երկկետ
| Տարբերիչ նշաններից մեկը։ |
| Digital Font | Թվային (թվանշային, համակարգչային) տառատեսակ |
Թվային շարվածքի համար նախատեսված համակարգչային նիշք, որը պարունակում է տառատեսակի թվային նկարագրությունը։ Համակարգում տեղադրվելուց հետո, այն հնարավորություն է տալիս իրագործել գրաշարում, էջադրում (էջկապ), դիտում՝ ցուցադրիչի վրա, տպագրում։ |
| Digraph |
Երկգիր (Երկգրություն, բաղադրյալ տառ) | (կազմված՝ di...--«կրկնակի» եւ grapho՝ «գրում եմ») Բաղադրյալ գրանշան՝ բաղկացած երկու տառերից։ Գործածվում է հնչույթների եւ դրանց տարբերակների արտահայտման համար (օրինակ՝ լեհական «CZ» [Շ] կամ անգլական «ZH» (Ժ), «SH» (Շ), «CH» (Չ) եւ այլն։ |
| Dingbats | Հատուկ նշաններ | Նույնը, ինչ՝ Pi Characters |
|
Diphtongue (Diphtong, Gliding vowel) |
Երկբարբառ
| Երկու հաջորդական ձայնավորներ, որոնք ներկայացնում են մեկ վանկակերտ հնչյուն, ինչպես նաեւ այն արտահայտող գրանշանը։ Վերջինը առավելապես վերաբերում է լատինական երկու «æ» եւ «œ» գրանշաններին։ |
| Display Faces | Դիպվածային (առանձնացնող) տառատեսակներ | Ընդգծման (առանձնացման, զարդային), վերնագրերում եւ այլն գործածվելու համար նախատեսված տառատեսակներ։ Ի տարբերություն շարվածքային տառատեսակների անհարմար են հոծ (մեծածավալ) գրվածքի իրագործման համար։ |
|
Dotaccent (Tittle, Superscript dot) | Կետաշեշտ* | Տարբերիչ նշաններից մեկն է։ Ամենահայտնի կիրառությունը՝ «i» տառի դեպքում։ |
|
Double Obelisk (Double Dagger) | Կրկնադաշույն* (Կրկնախաչ*) | Էջատակի ղման երրորդ նշանը։ |