ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Люди

ԱԴՐԻԱՆ ՖՐՈՒՏԻԳԵՐ
ADRIAN FRUTIGER



Նկարիչ-տառաստեղծ

Ծնվել է 1928 թվականի մայիսի 24-ին Շվեյցարիայի Ունթերզին (Unterseen) քաղաքում։ Այն բանից հետո, երբ հայրը թույլ չտվեց նրան քանդակագործությամբ զբաղվել, նա աշխատանքի ընդունվեց Otto Schaeffli տպարանում որպես գրաշարի օգնական։ (Հետագայում Ֆրուտիգերն ասել է, որ իր սերը քանդակագործության նկատմամբ արտահայտվեց իր տառատեսակներում։)

В 1948—1951 թթ. նա սովորեց Ցյուրիխի Նրբագեղ արվեստների դպրոցում Kungstgewerbeschule, ուր, մասնավորապես, զբաղվում էր վայելչագրությամբ։ Մոտավորապես 1952-ին Ֆրուտիգերի աշխատանքներ (նրա History Of Letters գրքույկը) նկատում է փարիզյան հայտնի Deberny&Peingot բառաձուլարանի համատեր Շարլ Փենյոն։ Նա հրավիրում է երիտասարդ ձեւավորողին աշխատանքի, որպես գեղտնօրենի եւ հանձնարարում իրեն Փաուլ Ռենների (Paul Renner) Ֆուտուրայի հարմարեցումը լուսաշարվածքային Lumitype/Photon մեքենաների վրա օգտագործելու համար։ Սակայն Ֆուտուրան Ֆրուտիգերին չափազանց երկրաչափական է թվում եւ շուտով ծնվում են նոր լրակազմի՝ Յունիվերսի (Univers) ուրվագծերը։



Բնորոշ է, որ լրակազմը պատրաստվում է միանգամից բազմաթիվ նկարվածքներով (21 նկարվածք), ունենալով հագեցվածության հինգ աստիճան եւ չորս՝ ըստ համամասնությունների։ Այս քանակի նկարվածքներով աշխատելու հարմարությունից ելնելով նկարիչը առաջարկում է նաեւ թվային նշանակումների համակարգ, որը հայտնի դարձավ, որպես Ֆրուտիգերի համակարգ։

1975 թվականին Ֆրուտիգերը կատարում է իր հաջորդ «ծրագրային» աշխատանքը՝ Ռուասսիի նորակառույց փարիզյան Շարլ դը Գոլի անվան օդանավակայանի տեսողական հաղորդակցումների համակարգի տառատեսակը։ Սկզբնապես տառատեսակն այդպես էլ կոչվում էր՝ Ռուասսի (Roissy), սակայն Linotype ընկերության համար արտոնագրվելիս վերանվանվեց Ֆրուտիգեր։

1962 թվականին Անդրե Գյուրտլերի եւ Բրունո Փֆաֆֆլիի հետ Ֆուտիգերը բացում է սեփական ձեւավորչական կենտրոնը։ 1957-ից 1967 թթ․՝ Editions Hermann (Փարիզ) ընկերության գեղտնօրենն է։ 1963—1981 թթ. աշխատում է որպես IBM ընկերության գեղարվեստական խորհրդատու (ուր մասնակցում է գրամեքենաների տառատեսակների մշակմանը), ապա՝ Linotype Group-ի տպարվեստի խորհրդական։

1986-ին Ֆրուտիգերը Մայնց քաղաքից ստանում է Գուտենբերգի մրցանակ՝ տառարվեստում իր նվաճումների համար։

Ներկայումս ապրում է Բերնի մոտակայքում՝ Բրեմգարտեն քաղաքում։

Հեղինակած տառատեսակներից են․ Apollo (1964), Avenir (1988), Breughel (1982), Linotype Centennial (1986), Egyptienne (1960), Frutiger (1976), Glypha (1979), Icone (1982), Iridium (1975), Meridien (1955), OCR B (1968), Ondine (1954), Opera (1959--60), Phoebus (1953), President (1954), Serifa (1967), Tiemann, Univers (1957), Versailles (1982), Vectora (1991) եւ այլն։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)