ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Արվեստների շարքում տառաստեղծի գործը ամենից մոտ է ճարտարապետությանը։ Ինչպես եւ ճարտարապետության դեպքում է, տառարվեստի գործերը գեղագիտական պահանջներից բացի պետք է բավարարեն նաեւ գործառութային պահանջներին, այլապես ոչ պիտանի կլինեն։ Երկու արվեստները նման են նաեւ դրանց ընկալման պարտադրությամբ․ երաժշտությունը կարելի է չլսել, գեղանկարը կարելի է չդիտել, թատրոն կարելի է չգնալ։ Բայց անհնար է չտեսնել ամենօրյա ճամփի շենքերը եւ գրությունները՝ թերթերում, աշխատավայրում, եւ վերջապես՝ հենց նույն այդ շենքերի վրա փակցված։ Կարող ես դրանք չնկատել, բայց դրանք կթողնեն քո վրա իրենց ազդեցությունը․ լավ, թե՛ վատ։ Եւ ահա դու ակամա ընկճվում կամ ոգեւորվում ես, անցնելով ճարտարապետական միջավայրով, եւ ճնշվում կամ շոյվում են քո աչքերը՝ երբ կարդում ես այս կամ այն գրվածքը։

Բայց երկու արվեստները տարբերվում են մի հատկությամբ․ ի տարբերություն ճարտարապետների, որոնցից առավել հաջողակներին հաճախ հաջողվում է համաժողովրդական ճանաչման արժանանալ, տառաստեղծների անունները, որպես կանոն, անհայտ են մնում լայն հասարակությանը։ Հենց այդ բացը որոշ չափով լրացնելու համար է ստեղծվել այս բաժինը։

Կայքի բնագրի մեջ ընդգրկված են եւրոպացի մի շարք ականավոր տառաստեղծներ, ինչպես նաեւ ռուսաստանցիներ։ Ցավոք, առայժմ ես ի վիճակի չեմ թարգմանել դրանց բոլորին նվիրված էջերը։ Ուստի ռուսաստանցիներից թողնում եմ առավել նշանավորներին՝ հավելելով նաեւ ականավոր հայ տառաստեղծներից մի քանիսի անունները։

ԱՐԱՄՅԱՆ, Ճանիկ
ԱՖՐԻԿՅԱՆ, Ֆրեդ
ԲԱՍԿԵՐՎԻԼ, Ջոն
ԲԵՆԳԵՏ, Էդվարդ
ԲՈԴՈՆԻ, Ջամբատտիստա
ԳԱՐԱՄՈՆ, Քլոդ
ԼԱԶՈՒՐՍԿԻՅ, Վադիմ Վլադիմիրովիչ
ԿՈՒԶԱՆՅԱՆ, Պավել Միքայելի
ՄԱՆՈՒՑԻՈՒՍ, Ալդուս
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Հենրիկ
ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ, Կարո
ՔԵԶԼՈՆ, Ւիլյամ
ՖՐՈՒՏԻԳԵՐ, Ադրիան
Տառատեսակներ
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)