ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Люди

ՃԱՆԻԿ ԱՐԱՄՅԱՆ


Հայ տպագրիչ, վիմագրիչ, բառարանագիր (1820 - 1879)։

Ծնվել է Օսմանյան կայսրության Իզմիտ (Նիկոմեդիա) քաղաքում, ոչ ունեւոր ընտանիքում։ Պատանեկության տարիքում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս եւ զբաղվել դերձակությամբ։ Զուգահեռաբար ինքնակրթվում է։ Ծանոթանալով ֆրանսացի դերձակների հետ յուրացնում է ֆրանսերենը եւ 1846-ին մեկնում է Փարիզ։ Այնտեղ նա շարունակում է դերձակություն անել, սակայն 1850-ականներին անցնում է փորագրական ու վիմագրական գործին։ Աշակերտում է փարիզցի հայտնի տպագրիչ Վալտերին։

Շուտով իր մոտ ցանկություն է առաջանում տպարան հիմնել եւ կատարելագործել հայկական տառատեսակները եւրոպականների օրինակով։ Իրեն հաջողվում է ստեղծել տառաձուլարան, եւ նա ստեղծում է այն հայտնի տառատեսակը, որը հետո իր անունով կոչվում է Արամյան։

Բարելավման հիմնական ուղղությունը հնաշխարհիկի ձեւերի ընդօրինակումն էր։ Նախ եւ առաջ գրանշանների կանոնավոր ձեւը ուղղաձիգը դարձնելը, ինչպես նաեւ՝ տառերի ծոցավորումների բացառումը, որով շարվածքը հեշտանում էր, իսկ տառերն առանձին առանձին ընկալվելով ավելի ճանաչելի էին դառնում։

1859-ին հիմնում է սեփական տպարանը ուր տպագրում է մոտ 20 գիրք։ 1862-ին նյութական խնդիրներից ելնելով տպարանը տեղափոխում է Մարսել։ Սակայն այստեղ գործը կրկին լավ չի ընթանում, եւ նա ընդամենը մի քանի գիրք է հրատարակում։ Արդյունքում 1864-ին նա վերադառնում է Կոստանդնուպոլիս։ 1865-ին Պոլիսում նա դառնում է «Արքունի տպարանի» տեսուչը։ Աստիճանաբար գործը հաջողվում է, նրան հաջողվում է նոր տպարան հիմնել ուր բազմաթիվ գրքեր է հրատարակում։ Այդ թվում, Նարեկացի, Նալբանդյան, զանազան ամսագրեր, դասագրքեր եւ այլն։

Դրանից բացի վարել է նաեւ հայագիտական գործունեություն, հեղինակելով մի շարք գրքեր, այդ թվում՝ բազմալեզու բառարաններ։

Մահացել է 1879 թվականի ապրիլի 16-ին Կոստանդնուպոլիսում։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)