|
ԷԴՎԱՐԴ ԲԵՆԳԵՏ EPHRAM EDWARD BENGUIAT
Ամերիկացի ձեւավորող, ավելի քան 500 տառատեսակների հեղինակ։
Ծնվել է 1927 թվականին։ Ավարտել է Գովազդային արվեստի դպրոցը (Workshop School of Advertising Art), ուր ուսումնասիրել է վայելչագրությունը՝ Արնոլդ Բանքի եւ Պոլ Սանդարդի ղեկավարությամբ։
1953-ին դարձավ Esquire ամսագրի հարակից գեղտնօրենը (Associate Art Director), որից հետո հիմնեց սեփական ձեւավորչական կենտրոն։ 1962-ից աշխատում է Photo-Lettering Inc.-ում՝ տառարվեստի գծով գլխավոր ձեւավորողի պաշտոնում։ Իրականացնում էր ITC-ի փոխնախագահի պարտականությունները, եւ Հերբ Լյուբալինի հետ միասին մեծ ներդրում ունեցով U&Lc ամսագրի ստեղծման գործում։
Գործերի թվում են․ ITC-ի ինը տառատեսակային լրակազմ, ինչպես նաեւ այնպիսի հրատարակությունների խորհրդանշաններն, ինչպիսիք են New York Times, Playboy, Reader’s Digest, Sports Illustrated, Esquire, Photoplay եւ Look։
ITC Barselona, ITC Bauhaus ( Վիկտոր Կարուզոյի հետ), ITC Benguiat, ITC Benguiat Gothic, ITC Bookman, ITC Caslon 224, ITC Korinna (Վիկտոր Կարուզոյի հետ), ITC Souvenir, ITC Tiffany եւ այլ տառատեսակենրի հեղինակն է։
|
|