ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Люди



ԼԱԶՈՒՐԿԻՅ Վադիմ Վլադիմիրովիչ


(5.3.1909, Օդեսսա — 4.7.1994, Մոսկվա)

Գրքի եւ տառատեսակի նկարիչ։ Ավարտել է Օդեսսայի գեղարվեստի հաստատությունը (1925--30).

Աշխատել է նաեւ շարժանկարչության, կիրառական գծանկարի, ցուցահանդեսների ձեւավորման բնագավառներում։ Ձեւավորել է ավելի քան 300 հրատարակություն, որոնցից շատերը գրքարվեստի դասական նմուշներ են դարձել։

Հիմնական գրքերը․
  • Аристофан "Комедии" (1954),
  • В.И. Антонова, Н.Е. Мнева "Каталог древнерусской живописи" (1961),
  • М.В. Алпатов "Памятник древнерусской живописи конца xv века. Икона Апокалипсис Успенского собора Московского Кремля" (1961),
  • А.Н. Свирин "Искусство книги Древней Руси" (1964),
  • А.А. Сидоров "История оформления русской книги" (1964),
  • "Всеобщая история архитектуры" (1965),
  • В.Н. Петров "Мир искусства" (1970),
  • А.А. Федоров-Давыдов "Левитан" (1973–76),
  • Игорь Грабарь "Серов" (1973–80),
  • "Альбрехт Дюрер о шрифте" (1979–81) եւ այլն։

1957—62 թվականներին տպագրական մեքենաշինության ԳՀՀ-ի նոր տառատեսակների բաժնի պատվերով Վերածննդի իտալացի վարպետների (Գրիֆֆո, Տալյենտե) տառատեսակների եւ ԺԸ դարի ռուսական տառատեսակների ժառանգության խորը ուսումնասիրության հիման վրա ստեղծել է Гарнитура Лазурского (Լազուրկու լրակազմ) շարվածքային տառատեսակը՝ գեղարվեստական գրականության եւ արվեստի հրատարակությունների համար, որն արժանացել է Լայպցիխում 1959 թվականին կայացած Գրքարվեստի միջազգային ցուցահանդեսի Ոսկե շքանշանին։ Նույն ցուցահանդեսում Լազուրսկին ստացել է նաւե երկրորդ Ոսկե շքանշանը՝ «Երկրի լավագույն բանաստեղծությունը» գծանկարային թերթի համար։

Լազուրսկու տառատեսակով շարվել են Ջ․ Մարդերշտեյգի (Վերոնա) Officina Bodoni տպարանում Ա․ Ս․ Պուշկինի «Պղնձյա հեծյալը»(1968) եւ Ն․ Վ․ Գոգոլի «Շինել» (1975) եզակի հրատարակությունների գրվածքները ռուսերեն եւ իտալերեն։

Կատարել է ԺԱ դարի Օստրոմիրյան Ավետարանի ձեռագրերի տեսական եւ գծապատկերային վերլուծություն (1941), ԺԶ դարի առաջին տպագիր կիսաուստավի (1946) եւ Տրայանոսի սյան արձանագրության տառատեսակի (1958)։

Գրքարվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրումի համար Լայպցիխի քաղխորհրդի կողմից պարգեւատրվել է Գուտենբերգի մրցանակով։ Անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում 1979 եւ 1989 թվականներին։

1950—60 թթ․ եղել է ՌԽԴՍՌ Գեղհիմնադրամի Գծապատկերային Կոմբինատի կիրառական գծանկարի արվեստանոցի Գեղխորհուրդի նախագահը։

Երկրորդ Աշխարհամարտի մասնակից է։

Մի շարք հոդվածների ու գրքերի հեղինակ է («Ալդն ու ալդինները», Մ., 1973; «Ճանապարհ դեպի գիրքը։ Նկարչի հուշեր», Մ., 1985)։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)