ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Tail Ագի
Որոշ տառերի (օրինակ՝ j, k, y, J, K, Q, R) ավարտական մասնիկները։
Teardrop [Terminal]
(Drop, Lachrymal Terminal)
Կաթիլաձեւ տարր (Կաթիլ)
Գծի կաթիլաձեւ ավարտը։ Անգլերեն եզրը սովորաբար վերաբերում է համեմատաբար երկարավուն Կաթիլներին (ինչպիսիք Caslon կամ Baskerville տառատեսակներում են)։
Հմմտ․՝ Ball-ի հետ։
Terminal Ավարտ
Գծի՝ ձեռագրային ոճով կատարված սկզբնա-, կամ վերջամասը, հատկապես՝ շեղ նկարվածքներում։ Երբեմն նույնացվում է Tail-ի հետ։
Terminus (Հազվադեպ) Ոչ մեծ գծափակոց (ինչպես օրինակ՝ FrizQuadrata-ում)։
Text Faces
(Black Letter, Old English)
Գոթական տառատեսակներ (II) Միջնադարյան՝ ԺԱ—ԺԸ դդ․ եւրոպական ձեռագրային ձեւերի վրա հիմնված ժամանակակից շարվածքային տառատեսակների խումբ։ (Գոթական տառատեսակներ (I)
Անգլական եզրը բխում է հավանաբար «Տեքստուրա» բառից։
Textura Տեքստուրա
(Լատ. textura՝ հյուսվածք) Գոթական տառատեսակների հավանաբար առաջին (եւ հիմնական) տեսակը։ Կոչվել է այդպես, քանի որ հավասարաչափ է պատել էջը։
Բնորոշ է տառերի բեկվածություն եւ ձգվածություն։
Thin Բարակ Տե՛ս՝ Հագեցվածություն
Tilde Ալիք
Ալիքաձեւ տարբերիչ նշան։
Trajan's Column Տրայանոսի սյունը Տրայանոս կայսրի՝ Հռոմում 114 թվականին, ի պատիվ դակերի նկատմամբ տարած հաղթանակի կանգնեցված մարմարե սյուն։
Հռոմեական գլխատառային գրի դասական նմուշ։
Typeface (I)
(Face, Style)
Նկարվածք (տառատեսակի)
Միեւնույն (լրակազմի) շրջանակներում նկարվածքի միասնական ոճային հատկություններով՝ հագեցվածությամբ, համամասնություններով եւ թեքությամբ բնութագրվող գրանշանների կազմ։
Օրինակ՝ Caslon լրակազմի կիսաթավ, նեղ, շեղ նկարվածք (Caslon Demi Condensed Italic
Typeface (II)
(Font family)
Նույնը, ինչ՝ Type Family
Type Family (Family) Լրակազմ ընտանիք (տառատեսակի)
(Գերմ. Garnitur՝ լրակազմ) Նկարվածքների հատուկ անվանում ունեցող խումբ, որոնք միավորվում են նկարվածքի գծապատկերային ընդհանրություններով։ Կարող բաղկացած լինել եւ միակ նկարվածքից։
Հաճախ, որպես լրակազմի անվանում օգտագործվում է տառաստեղծի անունը։
Սովորաբար լրակազմի մի քանի նկարվածքներից մեկը (հիմնականը) գործածվում է գրվածքների հիմնական ծավալը շարելու համար, իսկ մյուսները՝ իմաստային առանձնացումների (ընդգծումների) եւ վերնագրերը շարելու համար։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)