ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Տառատեսակներ

Այս հոդվածի հիմնական նյութը տրամադրել է Վլադիմիր Եֆիմովը.
ԲԱՍԿԵՐՎԻԼ // BASKERVILLE


Երբ անգլացի տպագրիչ Ջոն Բասկերվիլը (John Baskerville) 1750 թվականին բացեց Բիրմինհեմում իր տպարանը, նա սկսեց տպագրական կատարելության որոնումները, լավացնելով տառատեսակները, տպագրական հաստոց, ներկը եւ թուղթը (մասնավորապես, Բասկերվիլը առաջինը կիրառեց թղթի գլոցումը, այսինքն՝ մակերեւույթի կոկումը տաքացված մետաղական գլաններով։ Եղած միջոցները վարպեստին չէին բավարարում։

Ձգտելով կատարելությանը նա իր առաջին գիրքը՝ Վերգիլիուսի հրատարակությունը թողարկեց աշխատանքն սկսելուց 7 տարի հետո։ 1758 թվականին Միլթոնի «Կորսյալ դրախտի» իր հռչակավոր հրատարակության նախաբանում գրում է, որ հիացմունքը տառերի գեղեցկությամբ նրա մոտ ցանկություն առաջացրեց աջակցելու, դրանց էլ ավելի կատարելագործելուն։ Տառատեսակները փորագրել էր իր մշտական փորագրիչ Ջոն Հենդին (John Handy), որն աշխատեց իր մոտ շուրջ 28 տարի։

ԺԸ դարում դիտվում է տառատեսակի ձեւի աստիճանական բարեփոխություն։ Դարասկզբում գերակշռում էր հին ոճի բաց հնաշխարհիկը, ինչպես, օրինակ Ւիլյամ Քեզլոնի տառատեսակները, իսկ դարավերջում դրանց փոխելու եկավ Ջամբատտիստա Բոդոնիի եւ Ֆիրմեն Դիդոյի նոր ոճի հնաշխարհիկը։ Բասկերվիլի տառատեսակները գտնվում են այդ գործընթացի միջնամասում եւ կոչվում են անցման տառատեսակներ։ (Transitional).

Բասկերվիլը ջանում էր կատարելագործել Քեզլոնի տառատեսակները, ավելացնելով դրանց հաստ ու բարեկ գծերի հակադրությունը, սրացնելով գծափակոցները, ինչպես նաեւ փոխելով կլորավուն գրանշանների ձվածրերի առանցքը ավելի ուղղաձիգերի։ Որոշ տառերը ավելի լայն էին իրագործվում, իսկ դրանց կլորավուն գծերը ավելի մոտեցան կանոնավոր շրջանագծին։ Գրանշաններն ավելի կանոնավոր, հետեւողական դարձան ձեւով ու չափով։

Քանի որ Բասկերվիլը սկզբում աշխատում էր որպես վայելչագրող եւ քարով փորագրող, դա ոգեւորել էր նրան Q տառի «պոչի» եւ շեղ նկարվածքում գլխատառերի գծափակոցների արագագրական ոճով վայելչագրորեն կորացված իրականացմանը։ Տառատեսակին բնորոշ են նաեւ а տառի վերհանված վերին ձախ կաթիլաձեւ տարրը, g տառի չփակված ստորին գալարը, G-ի ուղղաձիգ գծի գոգավոր ավարտը ու E-ի երկարացված ստորին գիծը։

Բասկերվիլի տառատեսակները որգեւորեցին Բոդոնիին եւ Դիդոյին էլ ավելի համարձակորեն փոխելու տառատեսակների ձեւը գծերի առավել հակադրականության ուղղությամբ եւ գրանշանների՝ երկրաչափորեն ավելի նրբագեղ մեկնության ոգով։

Բասկերվիլի գեղեցկությունն ու ներդաշնակությունը մինչեւ հիմա դրդում են ձեւավորողներին գործածել այն գրքերում եւ հանդեսներում։ Դրա նրբաճաշակության եւ գծապատկերային կատարելության շնորհիվ Բասկերվիլը չափազանց տեղին է, եթե անհրաժեշտ է արտահայտել արժանապատվություն եւ ավանդապահություն։
 

Վերեւում․ Berthold ընկերության Baskerville Book տառատեսակը։
Տառատեսակի առկա վարկածները


Բասկերվիլի տառատեսակով ոգեշնչված, Սենտոր (Centaur) տառատեսակի ստեղծող, գրքի եւ տառատեսակի ամերիկացի ձեւավորող Բրյուս Ռոջերսը (Bruce Rogers) 1917 թվականին դրա հիման վրա մի տարբերակ՝ Հարվարդի համալսարանի հրատարակչությունում օգտագործելու համար։

Անգլական Մոնոթայփ (Monotype) ընկերությունը հին տառատեսակների վերականգնման ծրագրի շրջանակներում թողարկել է իր Բասկերվիլը 1923 թվականին։

Լինոթայփ (Linotype) ընկերությունը մշակել է Բասկերվիլի իր վարկածը 1931 թվականին։

1980 թվականին Բերթոլդ (Berthold) ընկերությունը թողարկել է Baskerville Book-ի իր վարկածը, որը ստեղծել է ձեւավորող Գյունտեր Գերհարդ Լանգեն (Gunter Gerhard Lange
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)