ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Uncial
(գերմ․ Unziale կամ Unzialschrift, լատ. Uncialis)
Ունցիալ
Միջնադարյան ձեռագիր գրատեսակ, ձեւավորված մ․ թ․ Դ դարասկզբին։ Ունցիալի գործածումը Աստվածաշնչի ձեռագրերում խրախուսվում էր քրիստոնեական եկեղեցու կողմից։ Այդ պատճառով վաղ քրիստոնեական ձեռագրերը տարբերվում են նույնաժամանակյա դասական գրվածքների ձեռագրերից։
Առանձնանում է կլորավուն ձեւերով, քանի որ գրվում էր սովորաբար եղեգնյա կամ փետուրի գրիչով։
Վաղ ունցիալը (Գ — Զ դդ․) չունի գծափակոցներ։
Unicameral Alphabet Միակազմ այբուբեն Այբուբեն, բաղկացած գրանշանների մեկ կազմից (այսինքն, մեծատառ եւ փոքրատառ չունեցող)։ Օրինակ՝ արաբական կամ եբրայական գրերը։
Հմմտ․ Bicameral Alphabet-ի հետ։
Upper Bowl Վերին թաս Տողագիր «g»-ի վերին օղակը։
Upper Case [Letters]
(Capitals, Caps)
Գլխագիր տառեր (մեծատառ) Անգլերեն անվանումը գալիս է այն կարգից, որ գրաշարի արկղում (դուրճում) գլխատառերը պահվում էին վերին արկղում (անգլ․ Upper Case
Upright
(Roman)
Ուղիղ նկարվածք Տե՛ս՝ Roman (II)։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)