Readability | Ընթեռնելիություն | Ընթերցելու հարմարավետության չափանիշը։ Կախված է ինչպես տառատեսակի Տարբերելիությունից այնպես էլ շարվածքի առանձնահատկություններից (Տառաչափից, Տողամիջոցից, տողի երկարությունից եւ այլն)։ |
Recto (Right-hand page, Odd-numbered page) | Աջ (էջ) | Հմմտ․՝ Verso. |
Regular | Սովորական (նկարվածք) | Տե՛ս՝Հագեցվածություն |
Ring (Volle) | Օղ | Տարբերիչ նշաններից մեկը։ |
Roman (I) |
Սովորական (նկարվածք) | Տե՛ս՝ Հագեցվածություն |
Roman (II) (Upright) | Ուղիղ (նկարվածք) | Տե՛ս՝ Գրանշանների թեքություն |
Roman Capitals |
Հռոմեական գլխատառեր (Հռոմեական մեծատառ) |
(< լատ․ capitalis - գլխավոր) Հռոմեական Կայսրության ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ Ա դ․ — մ․ թ․ Ե դ․) լատինական գլխատառային գիրը։ Մեզ է հասել քարի վրա կատարված արձանագրությունների տեսքով։ Ամենահայտնի նմուշը՝ ա․ կ․ Տրայանոսի սյունն է (մ․ թ․ Բ դ․)։ Ժամանակակից եւրոպական տառատեսակների գլխատառերի անմիջական նախօրինակը։ Բնորոշ է բառերի միջեւ բացատների բացակայությամբ․ երբեմն դրանք նշվում էին կետերով։ |
Roman Cursive | Հռոմեական արագագիր |
Հռոմեական Կայսրություն ժամանակաշրջանի կենցաղային պարզեցված գրատեսակը։ Հաճախ ուներ թեքություն։ Գրելու արագության հետեւանքով տառերը հաճախ միացվում էին։ Դիտարկվում են Մեծատառային արագագիրը եւ Փոքրատառային արագագիրը։ |
Rotunda |
Ռոտունդա (Կիսագոթական տառատեսակ) |
(Իտալ. rotonda - կլոր) Գոթական տառատեսակների (I) իտալական տարբերակը։ Կազմավորվել է ԺԳ դարում։ Բնորոշ են կլորավունությունն ու բեկվածքների բացակայությունը կամ փափկությունը։ |
Ruby | Ագաթ | (Տե՛ս՝ Agate) |
Rustica |
Ռուստիկա
|
(Լատ. rusticus - գյուղական, հասարակ, կոպիտ)
Հռոմեական Գլխատառային գրի ձեռագրային տեսակը։ Բնորոշվում է բարակ բներով, թավ հորիզոնական գծերով եւ տառերի նեղ համամասնություններով։ Հայտնի են մ․ թ․ Դ — Ե դդ․ նմուշներ (կազմավորվել է շատ ավելի վաղ)։ |