Weight | Քաշ, հագեցվածություն |
Տառատեսակի բնութագիր, հիմնական գծերի հաստության եւ ուղիղ գրանշանի բարձրության հարաբերությունը։ Այդ հարաբերության փոփոխությունը բերում է գերբաց (գերսպիտակ), բաց (սպիտակ), սովորական, կիսաթավ (կիասեւ), թավ (սեւ), գերթավ (գերսեւ) տառատեսակների գոյացմանը։ Հագեցվածության աստիճանների թիվը կարող է ավելին լինել, իսկ դրանց անվանումներ կարող են տարբերվել։ Առավել տարածված են սովորական եւ թավ հագեցվածությունները։ Ստորեւ բերված աղյուսակում բերված են հագեցվածության աստիճանները ներկայացնող անգլական եզրերը, եւ դրանց հայերեն համարժեքները․
| ||||||||||||||||||||||||||||||||
Widow | Կախված տող (Այրի) |
Պարբերության վերջին տողը, որը հայտնվել է շարվածքի հաջորդ սյունակում։ Տպարվեստում համարվում է սխալ։ Հմմտ․՝ Orphan։ | ||||||||||||||||||||||||||||||||
Width (Proportion) | Լայնք (Համամասնություն) |
Տառատեսակի գրանշաններ լայնության եւ բարձրության հարաբերությունը։ Այդ հարաբերության փոփոխությունը բերում է գերնեղ, նեղ, սովորական, լայն, գերլայն տառատեսակների գոյացմանը։ (Extra Condensed, Condensed, Normal, Extended, Extra Wide).
Կարող են լինել համամասնությունների նաեւ այլ աստիճաններ եւ անվանումներ։ |