ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Obelisk
(Dagger)
Խաչ, դաշույն Էջատակի երկրորդ նշանը։
Oblique (Slanted) Թեք (տառատեսակ) Ի տարբերություն Շեղի, պարզապես թեքված տառատեսակ է եւ տառերի կառուցվածքով չի տարբերվում Ուղիղ նկարվածքի տառերից։
Ogonec Ագի, ագենիշ Տարբերիչ նշաններից մեկը։
Old English Գոթական տառատեսակներ (II) Նույնը, ինչ՝ Text Faces։
Oldstyle numerals Հնաոճ թվանշաններ
փոքրատառ, տողագիր թվանշաններ
Վերին եւ ստորին ելուստներ ունեցող թվանշաններ։
Ըստ տրամաբանության պետք է կիրառվեն փոքրատառերի հետ միեւնույն շարքում հայտնվելիս։
Սովորաբար ներառվում են գրանշանների ընդլայնված կազմերում։ Հմմտ.՝ Lining Numerals։
Orphan Կախված տող (Որբ)։ Պարբերության առաջին՝ պոկված տողը, որը մնացել է շարվածքի նախորդ սյունակի վերջում։ Տպարվեստում համարվում է սխալ։
Հմմտ․՝ Widow։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)