Incunabula |
Խանձարուրատիպ* (Տպագրության՝ խանձարուրային շրջանի հրատարակություն) | (Լատ. incunabula՝ խանձարուր, օրորոց) Ըստ եւրոպական դասակարգման գրատպության գյուտից հետո մինչեւ 1501 թվականի հունվարի 1-ը լույս տեսած տպագիր հրատարակությունները։ Հայտնի է շուրջ 40 հազ․ անուն (մոտ 500 հազ․ օրինակ)։ |
Inferior (Subscript) | Վարգիր* (ստորին դասիչ) | |
Initial Cap |
Սկզբնատառ (Լապտերիկ) |
(Լատ. initialis՝ սկզբնական) Գրվածքի բաժնի (գլխի, պարբերության) խոշորացված առաջին գլխատառը։ Հաճախ՝ գծանկարված, զարդարված։ Պարբերության նկատմամբ դիրքով լինում է․ Up Cap Աճած* (գլխատառ), Drop Cap Կախված* (գլխատառ) и Contoured Drop Cap Խրված* (գլխատառ)։ |
Interline [Rule] | Տողանջատ | Տպագրական բացատիչ նյութ (բարակ թիթեղա ձողերի տեսքով)՝ ձեռքի գրաշարման ժամանակ տողերի հեռավորության (տողամիջոցի) մեծացման համար։ Տողանջատի երկարությունն է՝ 1¼-ից մինչեւ 6 քառակուսի, տառաչափը՝ 1-ից մինչեւ 4 կետ։ |
Interrobang | Բացականչհարց* | 1960-ակաների վերջում Մարտին Սպեկտըրի (Martin Spector) հորինած հատուկ գրանշան, որը միաժամանակ պետք է արտահայտեր բացականչություն եւ հարց (!?)։ Լայն տարածում չի գտել։ |
Italic | Շեղ | (Ռուսերենում ընդունված է Курсив համարժեքը < լատ. cursivus արագագիր՝ տառացիորեն՝ «վազող») Թեք նկարվածքի տառատեսակ, որի տառերը էապես տարբերվում են ուղիղ նկարվածքի տառերի կառուցվածքից, պարունակելով արագագրին բնորոշ մասնիկներ։ Անգլերեն անվանումը "italic" հուշում է, որ այդ նկարվածքի տառատեսակները հայտնվել են Իտալիայում (ավելի ստույգ՝ Պարմայում, Ալդուս Մանութիուսի տպարանում)։ |