ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Gothic (I) [Faces]
(Grotesques)
Անգծափակ գրչագրեր Անգծափակ տառատեսակենրի ենթախումբ, որոնք ունեն գծերի տարբեր հաստություն(Gill Sans, Optima)։
Հմմ. Monoweight-ի հետ։
Gothic (II) [Script] Գոթական տառատեսակներ (I)
(Գոթական գիր)
(< իտ. gotico՝ գոթական) Ֆրանսիայում եւ Գերմանիայում ԺԱ դ․ կեսին գոյացած ձեռագիր գրատեսակներ։ Գրատպության տարածումից հետո՝ շարվածքային են։ Գերմանիայում գործածվել են մինչեւ Ի դարի 30-ական թվականները։
Բնորոշ հատկություններն են ձգված եւ միաժամանակ՝ բեկյալ ձեւերը, լայն բները, մեծ հակադրականությունը։
Տե՛ս Տեկստուր, Կանցլեյ, Շվաբյան տառատեսակ, Ֆրակտուր, Ռոտունդա, Բաստարդա։
Grammalogue Բառագիր Հատուկ նշանով ներկայացված բառ։ Օրինակ՝ & կամ @։
Grave Բութ
Տարբերիչ նշաններից մեկը։
Grotesque Անգծափակոց գրչագիր Տե՛ս Gothic (I)

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)