ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Lachrymal [Terminal] Կաթիլաձեւ տարր (Կաթիլ)
Նույնը, ինչ Teardrop Terminal.
Leg Ոտք
(Հազվադեպ) Լատինական «k» եւ «K» տառերի ստորին թեք մասնիկը։
Legibility Տարբերելիություն Տառատեսակի բնութագրիչ, որը սահմանում է առանձին գրանշանների ճանաչման դյուրությունը։
Letter Space Տառամիջոց Միջտառային հեռավորությունը։ Կազմվում է երկու հարակից տառերի լուսանցքներից կամ կիսամիջոցներից։
Letter Spacing Ցրում Շարվածքի որեւէ հատվածի առանձնացումը՝ միջտառային տարածությունների մեծացման միջոցով։
Ligature Կցագիր Գրանշան, որը երկու կամ ավելի տառերի լծորդման արդյունք է։ Չափազանց տարածված են դեւանագարիում, արաբագրում եւ այլն։
Հայերենում կա մեկ կցագիր՝ «և»-ը, որը «ե» եւ «ւ» տառերի լծորդումն է։
Լատիներենում կցագիր են «&» նշանը՝ «ամպերսանդը», «æ», «Æ» եւ նման այլ նշանները։ Մի շարք այլ նշաններ՝ fi, fl կամ հայկական մն, վն եւ այլն, թեեւ կազմված են երկու եւ ավելի տառերի լծորդման արդյունքում, իմաստ ունի դիտել որպես «ոչ իսկական կցագրեր», քանի որ քերականորեն դրանց լծորդումը պարտադիր չի, եւ դրա նպատակը սոսկ համապատասխան տառախմբերում հպակցման որոշ թերությունների վերացումն է՝ տպարվեստի առումով գեղեցիկ շարվածք ստանալու համար։
Light Բաց, սպիտակ նկարվածքը Տե՛ս Հագեցվածություն
Line Spacing
(Line Space)
Տողամիջոց Հարակից տողերի հիմնագծերի միջեւ հեռավորությունը։
Մետաղական շարվածքում կազմվում էր տպատառի բարձրությունից В металлическом наборе складывался из высоты литеры (տառաչափից) եւ բացատիչ նյութից (տողանջատից
Lining numerals Մեծատառ թվանշաններ Այսպես կոչված «նորաոճ»՝ վերին եւ ստորին ելուստներ չունեցող թվանշանները։
Ըստ էության ներկայիս սովորական արաբական թվանշանները։
Ըստ տրամաբանության պետք է օգտագործվեն աղյուսակներում եւ մյուս դեպքերում, երբ փոքրատառերի հետ միեւնույն շարքում չեն։
Հմմտ․՝ Հնաոչ թվանշաններ։
Link Կապ Կապակցող գիծ «g» տառի վերին եւ ստորին ձվածիրների միջեւ։
Lombardic Լոմբարդիկ
(Լոմբարդյան տառատեսակ)
Տառանկարների ձեւերից մեկը, կազմավորված ԺԱ դարում՝ Լոմբարդիայում, «Լոմբարդյան միության» դարաշրջանում։
Գործածվել են որպես Սկզբնատառեր Կարոլինգյան եւ ավելի ուշ փոքրատառերի հետ։
Loop Օղակ
Փոքրատառ «g»-ի ստորին ձվածիրը։
Lower Bowl Ստորին թաս Նույն, ինչ՝ Loop
Lower Case [Letters] Ստորին դուրճ, փոքրատառեր Անգլերեն անվանումը գալիս է այն կարգից, որ գրաշարի արկղում (դուրճում) փոքրատառերը պահվում էին ստորին արկղում (անգլ․ Lower Case

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)