ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Hairline Կապակցող գիծ Մոտավորապես նույնը, ինչ Bar, բայց սովորաբար՝ հակադրական տառատեսակներում։
Half-Uncial Կիսաունկեգիր*, կիսաունցիալ

Ունկեգրի*, ունցիալ (ունկիալ) գրի պարզեցված ձեւը, որը գոյացել է մոտավորապես մ․ թ․ Զ դարում Ունկեգրի եւ Հռոմեական արագարի ձեւամիացումից։
Փոքրատառ գրին անցնելու առաջին աստիճանն է։ Բնորոշ է տառերի վերին եւ ստորին ելուստների, փոքրատառերի առաջին նշանների ի հայտ գալը։ Հայկական գրում սրան մոտավորապես (վերապահումներով) համապատասխանեցնել այսպես կոչված «միջին-մեսրոպյան երկաթագիրը» (ըստ Հ․ Աճառյանի դասակարգման)։
Heavy Գերթավ (նկարվածք) Տե՛ս Հագեցվածություն
Hungarumlaut Կրկնաշետ*
Տարբերիչ նշաններից մեկը։ Ինչպես եւ հուշում է անունը, սկզբնապես կիրառվել է հունգարերենում։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)