ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Capitals
(Caps, Upper Case [Letters])
Գլխատառեր (մեծատառեր) Նույնը, ինչ՝ Upper Case.
Capline Գլխատառերի գիծը Տե՛ս՝Տառատեսակի տարրերը.
Caps
(Capitals, Upper Case [Letters])
Գլխատառեր (մեծատառեր) Նույնը, ինչ՝ Upper Case.
Caps & Smalls Երկաթագիր (II) Շարվածքի եղանակ, որի դեպքում բառերի առաջին տառերը գլխատառ են, իսկ մնացածը՝Երկաթագիր (I)
Cap size
(Cap Height)
Գլխատառերի չափը (բարձրությունը) Տե՛ս՝Տառատեսակի տարրերը.
Carolingian Minuscule Կարոլինգյան փոքրագիր* Առավել հայտնին՝ միջնադարյան եւրոպական փոքրագիր տառատեսակներից։ Առաջացել է Թ դարում, ֆրանկերի կայսր Կարլ Մեծի օրոք, որտեղից էլ ստացել է իր անվանումը։
Վաղ նմուշներում մեծատառերի դերը խաղում են նույն փոքրագրերը, սակայն չափով ավելի մեծ։ Ավելի ուշ դրանց տեղում հայտնվում են Պարբերատառերը* կամ Լոմբարդական տառատեսակի տառերը։
Նշանավորեց գործնականում լատինական փարատառերի (տողատառերի) գրույթների ձեւավորուման ավարտը։
Բնորոշ է նաեւ միջբառային բացատների եւ կետադրական նաշանների առաջացումը։
Կարոլինգյան փոքրագիր
Caron Թագ*
Տարբերիչ նշաններից մեկը։
Cedilla Ենթակեռ*
Տարբերիչ նշաններից մեկը։
Center Point
(Middle dot)
Կենտրոնակետ* Նշան, որը կիրառվում է բառարաններում, վանկերի բաժանման համար։ Կլոր ոչ մեծ (ի տարբերություն Bullet)-ից կետ՝ հիմնագծից բարձր։
Char
(Character, Symbol)
Տառ (Գրանշան, Նիշ, Նշան) Նույնը, ինչ՝ Character (III)
Character (I) Տառամայր Ռուսերեն՝ Литера (լատ. lit(t)era - տառ) ուղղանկյուն չորսու (սովորաբար՝ տպագրական համաձուլվածքից) ճակատային մասում տառի, թվանշանի կամ այլ նշանի ուռուցիկ պատկերով (տառաչք)։ Տպելիս այն ծածկվում է ներկով եւ գոյացնում տպվածք՝ թղթի վրա։
Character (II)
(Face)
Տառաչք Նույնը, ինչ՝ Face (II)
Character (III)
(Char, Symbol)
Տառ (Նիշ, Նշան)
Character Fit
(Fit)
Տառամիջոց Ռուսերենում ընդունված է՝ апрош (ֆրանս. approche) Տառամիջյան հեռավորությունը
Cipher (I) Զրո
Cipher (II) Թվանշան Նույնը, ինչ՝ Numeral.
Circumflex Տանիք* Տարբերիչ նշաններից մեկը։
Contrast Հակադրություն Տառատեսակի բնութագիր, որը նշանակում է հիմնական եւ կապակցող գծերի հաստությունների հարաբերությունը։
Տառատեսակը կարող է լինել ոչ հակադրական (ITC Avant Garde Gothic), քիչ հակադրական (Clarendon), հակադրական (Bodoni) գերհակադրական (ITC Fat Face).
Ընտանիքի (լրակազմի) հատկանիշներից մեկն է։
Counter (Eye) Բիբ*
Տառի ներքին մասը, սպիտակ տարածությունը, որը մասնակիորեն կամ ամբողջությամբ գտնվում է տառի մասնիկների միջեւ։
Crossbar Հեծան* (տե՛ս՝ Bar )
Cross Stroke Խաչաձող*
Տառի հիմնական գիծը հատող հորիզոնական գծիկ։
Cyrillic [alphabet] Կիրիլլագիր (Կյուրեղագիր) [այբուբեն] 1. Հին սլավոնական այբուբենը
2. Սլավոնական լեզուների այբուբենը։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)