ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Accents
(Diacritics)
(< հուն․՝ διακριτικός «տարբերիչ»)
Տարբերիչ նշաններ (շեշտեր) Լրացուցիչ նշաններ որոշ այբուբեններում, որոնք ավելացվում են տառի վերեւից կամ տակից, եւ ցույց տալիս, որ տառն այլ հնչյուն է նշանակում։ Տե՛ս  Acute, Asciitilde, Breve, Caron, Cedilla, Circumflex, Dieresis, Dotaccent, Grave, Hungarumlaut, Macron, Ogonec, Ring, Tilde։
Acute Շեշտ
Տարբերիչ նշաններից մեկը։
Agate
(Ruby)
Ագաթ 5,5 կետաչափի անվանումը (տե՛ս Կէտաչափերի աղյուսակը
Alignment Հավսարեցում* Գրվածքի տողերի փոխարդարձ դասավորության կարգը։ Սովորաբար չորս տեսակի է․ ձախ (երբ ձախից տողերը մեկ ուղղաձիգ գծի վրա են, իսկ աջից՝ անկանոն), աջ (երբ աջից տողերը մեկ ուղղաձիգ գծի վրա են, իսկ ձախից՝ անկանոն), միջնագծով (երբ տողերի ձախ եւ աջ ծայրերը համաչափ են ըստ ուղղաձիգ առանցքի) եւ հարթ (երբ տողերի ձախ եւ աջ ծայրերը զուգահեռ ուղղաձիգ գծերի վրա են, բացառությամբ վերջին տողի)։ Վերջին տեսակը ունենում է ենթատեսակ՝ լրիվ հարթ, երբ աջ եւ ձախ գծի վրա են նաեւ վերջին տողի ծայրերը, ինչը սովորաբար արվում է այդ տողի գրանշանների եւ/կամ բառերի նոսրացման միջոցով։ Հայերեն հավսարեցում եզրը երբեմն ընկալվում է որպես վրիպակ (իբր պետք է լիներ «հավասարեցում», մինչդեռ պարզապես այն վերցված է ռազմական խոսվածքից։
Ampersand Ամպերսանդ
Հատուկ գրանշան (&), որը նշանակում է «եւ» ("and") շաղկապը։
Անունը ծագել է "and per se and", այսինքն ««եւ» նշանակող նշանը, որպես այդպիսին» արտահայտությունից։
Սա լատինական ET («եւ») կցագրության, ձեւափոխման արդյունք է։ Մեզ հասած ամենավաղ կիրառման օրինակներից է մ.թ. 75 թ. թվագրված հռոմեական մի ձեռագիրը։
Պատկերված են Bodoni, Bookman, Eurostyle տառատեսակների ամպերսանդները։
Հայերենում սրան համարժեք է «և» գրանշանը, որը ծագել է նույն տրամաբանությամբ հայերեն «եւ» կցագրությունից։
Angle Անկյուն Բնութագրում է ինչպէս ուղիղ, այնպէս էլ թեք եւ շեղ տառատեսակները (Upright/Roman, Oblique կամ Italic).
Շեղ տառատեսակը տարբերվում է թեքից նրանով, որ դրա տառաձեւերը ո՛չ միայն թեք են, այլեւ ձեւով հիշեցնում են ձեռագիրը (տե՛ս Italic
Anglo-American [point] system Անգլա-Ամերիկյան համակարգ Ամերիկայում եւ Մեծ Բրիտանիայում կիրառվող տպաչափական համակարգ։ Մշակել է 1878 թվականին Նելսոն Հաւկսը (Nelson Hawks
Բացի կետաչափի մեծությունից (1 կետաչափը հավասար է 0,352 մմ) տարբերվում է Դիդոյի համակարգից շարվածքի տարրերի չափման համար Պիկայի կիրառմամբ։ Տե՛ս Point System։
Apex Գագաթ
Տառի վերին մասի եռանկյունածեւ համակցումը, ներառյալ Գծափակոցը։
Arabic Numerals Արաբական թվանշաններ  ԺԳ դարում Եւրոպա ներմուծել են արաբները (ենթադրաբար՝ Հնդկաստանից)։ Լայնորեն տարածվել են ԺԵ դարի երկրորդ կեսից։ 
Ըստ նկարվածքի առանձնացնում են Oldstyle եւ Lining ոճերը։
Arm Թեւ
Հիմնական տարրից ելնող հորիզոնական կամ թեք գիծ, ելուստ։
Ascender Վերնելուստ (վերին ելուստ)
Փոքրատառի՝ փոքրատառերի գծից (մջնագծից) բարձր տարածվող մասը, վերին ուղղաձիգ ելուստը։
Ascender Line Վերնելուստների գիծը Տե՛ս Տառատեսակի տարրերը գծագիրը։
Asciitilde Ալիք
Տպագրական նշան, որն ASCII այլագրման համակարգում ունի 126 այլագիրը (այստեղից էլ անվանումը՝ ASCII + Tilde)։ Բառարաններում կիրառվում է նշանակելու համար բառը կամ դրա մի մասը՝ նույն բառահոդվածում կրկնման դեպքում։
Գոյություն ունի նաեւ նույնաձեւ Տարբերիչ նշան (Tilde
Asterisk Աստղանիշ Հղումի նշան։
Asterism Եռաստղանիշ Երեք աստղ. հղումի կամ բաժնի նշան։
Astonisher Բացականչական նշան Հասկացվում է լատինական բացականչական նշանը «!»։ Նույնը, ինչ «Exclamation mark»։
Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)