ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Face (I)
(Typeface, Style)
Լրակազմ, տառատեսակ, նկարվածք [տառատեսակի]
Նույնը, ինչ Typeface.
Face (II) Երես* [տպատառի] Մետաղական շարվածքային տառատեսակում՝ տպատառի՝ թղթի հետ հպվող աշխատանքային մակերեսը։
Family Տառատեսակների լրակազմ
Նույնը, ինչ Type Family.
Fit Տառամիջոց Տե՛ս՝ Character Fit.
Fixed Font Միալայնք տառատեսակ Տե՛ս՝ Monospace.
Flubdubs Հատուկ գրանշաններ (Հազվադեպ) Նույնը, ինչ Pi Characters
Folio
(Page Number)
Էջահամար Էջի համարը՝ գրքում։
Font
(բրիտ․ անգլ․՝ Fount < միջին ֆրանս․ fonte՝ «ձուլածո»)
Տառատեսակ Տառատեսակը, բառի նեղ իմաստով՝ որպես տվյալ լրակազմի նկարվածքի նյութական (կամ թվանշային) մարմնավորում։
Կախված շարման եղանակից կարող է ներկայացված լինել․
  • միեւնույն տառաչափի եւ նկարվածքի մետաղական կամ փայտե տպատառերի կազմով (ձեռքի շարվածքի տառատեսակ),
  • միեւնույն տառաչափի եւ նկարվածքի տառամայրերի կազմով, (մեքենայական շարվածքի տառատեսակ),
  • միեւնույն նկարվածքի գրանշաններով ապակյա կամ թաղանթային տառակրիչով (լուսաշարվածքային տառատեսակ),
  • համակարգչային նիշքով (թվանշային տառատեսակ
Foot Թաթ
(Հազվադեպ) Լատինական «k» եւ «K» տառերի ստորին թեք մասնիկների ավարտը։ Նաեւ հայերեն «շ», «չ», «ջ» տառերի ստորին հորիզոնական մասնիկը։
Fractions Կոտրոակներ (գրանշանները)
Fraktur Ֆրակտուր
(Գերմ. Fraktur՝ բեկվածք) Գոթական գրատեսակի ուշ՝ (Ժէ—ԺԸ դդ․) տարատեսակը։ Գոթական գրքային տառատեսակ։ Լայնորեն կիրառվել է Գերմանիայում մինչեւ Ի դարի 20—30-ական թթ․։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)