ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԵԶՐԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Ռուսերեն ցուցակ
Dagger
(Obelisk)
Դաշույն (Խաչ) Նույնը ինչ՝ Obelisk, էջատակի հղման երկրորդ նշանը։
Demi [Bold]
(Semi-bold)
(Կիսա)թավ նկարվածք տե՛ս՝ Weight
Descendant Ստորին ելուստով տառ
Descender Վարնելուստ (սոտորին ելուստ)
Տառի՝հիմնային գծից ցած իջած մասնիկը։
Descender Line Ստորին ելուստների գիծը։ Տե՛ս գծագիրը Տառատեսակի կառուցվածքը.
Diacritics
(Accents)
Տարբերիչ նշաններ
Շեշտեր
Նույնը, ինչ՝ Accents.
Diagonal Slash Նույնն, է ինչ՝ Slash.
Didot [point] system Դիդոյի համակարգ ԺԸ դարավերջում Ֆիրմեն Դիդոյի (Firmin Didot) առաջարկած տպաչափական համակարգը։ 1 կետը հավասար է 0,375 մմ։ Կիրառվում է մայրցամաքային Եւրոպայում
Տե՛ս՝ Point System.
Dieresis
(Diaeresis, Trema, Umlaut)
Երկկետ
Տարբերիչ նշաններից մեկը։
Digital Font Թվային (թվանշային, համակարգչային) տառատեսակ Թվային շարվածքի համար նախատեսված համակարգչային նիշք, որը պարունակում է տառատեսակի թվային նկարագրությունը։
Համակարգում տեղադրվելուց հետո, այն հնարավորություն է տալիս իրագործել գրաշարում, էջադրում (էջկապ), դիտում՝ ցուցադրիչի վրա, տպագրում։
Digraph Երկգիր
(Երկգրություն, բաղադրյալ տառ)
(կազմված՝ di...--«կրկնակի» եւ grapho՝ «գրում եմ») Բաղադրյալ գրանշան՝ բաղկացած երկու տառերից։ Գործածվում է հնչույթների եւ դրանց տարբերակների արտահայտման համար (օրինակ՝ լեհական «CZ» [Շ] կամ անգլական «ZH» (Ժ), «SH» (Շ), «CH» (Չ) եւ այլն։
Dingbats Հատուկ նշաններ Նույնը, ինչ՝ Pi Characters
Diphtongue
(Diphtong, Gliding vowel)
Երկբարբառ
Երկու հաջորդական ձայնավորներ, որոնք ներկայացնում են մեկ վանկակերտ հնչյուն, ինչպես նաեւ այն արտահայտող գրանշանը։ Վերջինը առավելապես վերաբերում է լատինական երկու «æ» եւ «œ» գրանշաններին։
Display Faces Դիպվածային (առանձնացնող) տառատեսակներ Ընդգծման (առանձնացման, զարդային), վերնագրերում եւ այլն գործածվելու համար նախատեսված տառատեսակներ։ Ի տարբերություն շարվածքային տառատեսակների անհարմար են հոծ (մեծածավալ) գրվածքի իրագործման համար։
Dotaccent
(Tittle, Superscript dot)
Կետաշեշտ* Տարբերիչ նշաններից մեկն է։ Ամենահայտնի կիրառությունը՝ «i» տառի դեպքում։
Double Obelisk
(Double Dagger)
Կրկնադաշույն* (Կրկնախաչ*) Էջատակի ղման երրորդ նշանը։

Ռուսերեն ցուցակ
Պատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)