Sans Serif [Faces] | Անգծափակ տառատեսակներ |
Գծափակոցներ չունեցող տառատեսակների խումբ։ Համարվում է, որ եզրը շրջանառության մեջ է դրել Ւիլյամ Քեզլոնը մոտավորապես 1816 թվականին։ Բաժանվում են երկու ենթախմբի․ Անգծափակ շղագրեր (անգլ.՝ Monoweight) եւ Անգծափակ գրչագրեր (Gothic)։ |
SCOSF |
Նույնը, ինչ՝ Expert Set. Հապավումը բացվում է որպես․ «small caps, oldstyle figures» (այսինքն, «փոքր գլխատառեր եւ փոքրատառ թվանշաններ»)։ | |
Semi [Bold] (Demi-bold) | Կիսաթավ (նկարվածք) | Տե՛ս՝ Հագեցվածություն |
Separatrix | Նույնը, ինչ՝ Կոտորակ։ | |
Serif (I) | Գծափակոց, ծայրատ |
Հնաշխարհիկ տառատեսակներում՝ կարճ, սովորաբար՝ ուղղահայաց գիծ, որով ավարտվում է բունը՝ Հիմնական գիծը։ |
Serif (II) | Հնաշխարհիկ | Գծափակոցներ ունեցող տառատեսակների հավաքական անվանումը։ |
Shilling Mark | Նույնը, ինչ՝ Slash։ | |
Shoulder (I) | Լուծ, կապակցող գիծ |
Կլորավուն գիծ, որը լծորդվում է Հիմնական գծին՝ սովորաբար՝ տողատառերում (h, m, r) |
Shoulder (II) | Եզրակ |
Մետաղական տպատառում՝ տառահարթակի վրա ազատ տարածություն՝ երեսի վերեւից ու ներքեւից։ Տե՛ս՝ Տառատեսակի հարաչափերը։ |
Size [of type] | (Տառա)չափ |
Տառաչափը ներառում է տպատառի երեսը (գրանշանը) եւ եզրակները։ Տե՛ս՝ Տառատեսակի հարաչափերը։ Չափվում է կետերով։ Որոշ տառաչափերն ունուն ավանդական անվանումներ (տե՛ս՝ Տառաչափերի աղյուսակը)։ |
Slab Serif (Egiptian) [Faces] | Ստվարափակ* (հնաշխարհիկ) | Հզոր, ստվար, գրանշանի հիմնական գծի հաստությանը մոտ գծափակոցներով տառատեսակ։ |
Slanted | Թեք (տառատեսակ) | Նույնը, ինչ՝ Oblique. |
Slash (Diagonal Slash, Shilling Mark, Separatrix, Solidus, Virgule) |
Կոտորակ | Կոտորակի նշանը։ |
Small Capitals (Small Caps) | Փոքր գլխատառեր (I) | Տողատառերի (փոքրատառերի) իրագործումը գլխատառերի ձեւով (համամասնությունների որոշ փոփոխմամբ)։ Հայկական տպարվեստում տարածված չեն, մասնավորապես՝ հայոց լեզվում մեծատառերով գրվող բառերի սակավության պատճառով, ինչի արդյունքում (մեծաչափ եւ փոքրաչափ տառերի հակադրության բացակայության) հայերեն իրագործված փոքր գլխատառերը ընկալվում են որպես սովորական գլխատառեր։ |
Solidus | Նույնը, ինչ՝ Slash. | |
Sorts | (Հազվադեպ) Նույնը, ինչ՝ Pi Characters | |
Spine |
Ոլորք | Լատինական «S», «s», ինչպես նաեւ հայկական «Տ» տառի հիմնական ոլորված գիծը։ |
Spur |
Խթան | Հիմնական գծի կարճ ելուստը (սովորաբար՝ «G»-ի ստորին մասում)։ |
Stem |
Հիմնական գիծ (մասնիկ) (Ցողուն, ճյուղ) | Տառի հիմնական, կմախքային ուղղաձիգ կամ թեք գիծը։ |
Stress | Հաստուկ | Բազմիմաստ եզր է։ Կարող է նշանակել կլոր տառերի առանցքի թեքությունը, այդ մասում ավելացված հաստությունը (հիմնական մասնիկների հաստության համեմատությամբ) կամ տառերի գրչագիր լինելը (հաստ եւ բարակ գծեր ունենալը։ |
Stroke | Գիծ | |
Style (Face, Typeface) |
Ոճ, նկարվածք |
Նույնը, ինչ՝ Typeface. |
Subscript | Վարգիր*, ստորին դասիչ | Նույնը, ինչ՝ Inferior. |
Superior (Superscript) |
Վերգիր*, վերին դասիչ |