Parenthesis |
Կլոր փակագծեր | Տե՛ս նաեւ Ուղղանկյուն փակագծեր եւ Ձեւավոր փակագծեր։ |
Pica (Հավանաբար լատ․ < pica «կաչաղակ», բառից, որպես՝ հստակ սեւ-սպիտակ) | Վեցորդ (մատնաչափի) | Տառատեսակի եւ շարվածքի սյունակի տարրերի չափման միավոր Անգլա-ամերիկյան տպաչափական համակարգում։ Հավասար է 12 կետի։ |
Pi Characters (Dingbats, flubdubs, sorts) | Հատուկ գրանշաններ |
Տառատեսակի այն գրանշանները, որոնք տառեր, թվեր կամ կետադրական նշաններ չեն։ Ինչպես նաեւ այդ գրանշաններից բաղկացած տառատեսակներ։
Սկզբնապես վերաբերում էր դուրճից թափված մետաղական տառատեսակին։ |
Pillcrow |
Պարբերության նշանը | Ժամանակակից տպարվեստում գրեթե չի կիրառվում։ |
Point | Կետ |
Տառատեսակի եւ շարվածքային սյունակի չափման միավոր։ Լատ․ կրճատ ձեւը՝ «pt»։ Տե՛ս՝ Point System։ |
Point System |
Տպաչափական համակարգ (տպագրական չափման համակարգ, տպաչափություն) |
Տառատեսակի չափման ոչ մետրական համակարգ։ Չափման միավորն է կետը (point)։ Մշակել է Պյեր Ֆուրնյեն (Pierre Simon Fournier)՝ 1737 թվականին։ ԺԸ դարավերջում կատարելագործել է Ֆիրմըն Դիդոն (Firmin Didot)։ 1878 թվականին եւս մեկ անգամ ճշտել է Նելսոն Հոուքսը (Nelson Hawks) եւ այդ տեսքով ընդունվել է Անգլիայում եւ Ամերիկայում։ ԺԹ դարում երկու համակարգերն էլ ենթարկվել են որոշ կլորացման՝ մետրական համակարգի ավելի հարմար անցկացվելու համար։ Ներկայումս գործածվում են չափման երկու համակարգեր, որոնք տարբերվում են կետի չափով․ Դիդոյի համակարգ (Didot point system), ուր 1 կետը հավասար է 0,375 մմ, եւ անգլա-ամերիկյան համակարգ (Anglo-American point system), ուր 1 կետը հավասար է 0,352 մմ։ Գործնականում, շարվածքի համակարգչային եղանակների տարածման արդյունքում (որոնց ծրագրային փաթեթները ստեղծվում են հիմնականում ԱՄՆ-ում) փաստացիորեն ամբողջ աշխարհն անցավ անգլա-ամերիկյան համակարգի։ Ավելի ճիշտ, կատարվեց եւս մեկ կլորացում, եւ այսօր կետը սահմանվում է, որպես մատնաչափի (25,2 մմ) 1/72 մասը (0,35 մմ)։ Թեեւ հաճախ հնարավորություն է տրվում նաեւ ընտրել չափումների համակարգը։ |
Pt | Կրճատ՝ «point»-ից (կետ)։ | |
Proportion (Width) | Համամասնություն (տառատեսակի) | Տե՛ս՝ Width։ |